Category: Makaryan News

  • Ճամբարափոխ Հայկ Կոնջորյանը Ալեն Սիմոնյանից ավելի մե՞ծ հեղինակություն ունի ՔՊ-ում…

    Ճամբարափոխ Հայկ Կոնջորյանը Ալեն Սիմոնյանից ավելի մե՞ծ հեղինակություն ունի ՔՊ-ում

    ՔՊ-ի երեկվա ներքին քվեարկության արդյունքներով առաջին տեղում, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն է` 894 ձայնով: Ուշագրավ է, որ մի քանի ճամբար փոխած, այդ ընթացքում նաև հանուն ՔՊ-ի սեփական քավորին (Էդմոն Մարուքյանն էր) ուրացած, վերջում Ալեն Սիմոնյանի քաղաքական քավորությամբ և թեթև ձեռքով ՔՊ-ում հայտնված Հայկ Կոնջորյանը ՔՊ-ում ավելի շատ վստահություն և հեղինակություն ունի, քան ՔՊ հիմնադիր անդամ և սրսուռ նիկոլական, պաշտոնով էլ` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Կոնջորյանը ցուցակում 8-րդն է` 663 ձայնով, իսկ Սիմոնյանը 9-րդը` 628 ձայնով (35 ձայնով զիջում է իր երբեմնի հովանավորյալին):
    Ստորև ՔՊ-ի առաջատար քսանյակի անուններն են.
    1. Նիկոլ Փաշինյան- 894
    2. Սուրեն Պապիկյան- 780
    3. Գևորգ Պապոյան- 765
    4. Արարատ Միրզոյան-743
    5. Վահագն Ալեքսանյան- 697
    6. Ռուբեն Ռուբինյան- 687
    7. Արայիկ Հարությունյան- 668
    8. Հայկ Կոնջորյան- 663
    9. Ալեն Սիմոնյան- 628
    10. Արսեն Թորոսյան — 620
    11. ⁠Դավիթ Խուդաթյան -597
    12. ⁠Ռոմանոս Պետրոսյան-579
    13. ⁠Անահիտ Ավանիսյան-554
    14. ⁠Ալխաս Ղազարյան-523
    15. ⁠Վիլեն Գաբրիելյան-516
    16. ⁠Արեն Մկրտչյան -500
    17. ⁠Արմեն Խաչատրյան-482
    18. ⁠Արուսյակ Ջուլհակյան-471
    19.Հասմիկ Հակոբյան-469
    20.Գնել Սանոսյան — 468

  • Գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերում հայկական զույգ է հանդե…

    Գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերում հայկական զույգ է հանդես գալիս: Նրանք իրենց համարը կատարում են Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո:

  • Ռուսաստանում սառույցն ընկել է աղջկա գլխին, ինչի հետևանքով վերջինս լուրջ վնասվածք…

    ⚡️⚫️Ռուսաստանում սառույցն ընկել է աղջկա գլխին, ինչի հետևանքով վերջինս լուրջ վնասվածք է ստացել:

  • «Մայր Հայաստան»-ը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ…

    ⚡️«Մայր Հայաստան»-ը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի հետ: Այսինքն` Թևանյանն իր թիմով կլինի Ծառուկյանի ցուցակում: Այս մասին «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։
    Նշենք, որ այս մասին Makaryan News-ը դեռ օրեր առաջ էր գրել, որ Թևանյանն ու Ծառուկյանը բանակցում են դաշինքով կամ մեկ միասնական ցուցակով հանդես գալու շուրջ: Մեր հերթական տեղեկությունն ու հրապարակումը, ինչպես միշտ, ճիշտ դուրս եկավ:
    Անդրանիկ Թևանյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանի հետ միասին մասնակցել ընտրություններին. թիմում այս որոշումը թեժ վիճաբանության առիթ է տվել MakaryanNews-ի տեղեկություններով` «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որը Երևանի ավագանիում նաև համանուն…

  • Այ սա էս դեմքով`ողորմելի ու ստրկական, քանդեց մեր եկեղեցին, փուռը տվեց իր հոգևոր …

    Այ սա էս դեմքով`ողորմելի ու ստրկական, քանդեց մեր եկեղեցին, փուռը տվեց իր հոգևոր եղբայրները համարվող եպիսկոպոսներին ու այսօր հասավ նաև իրեն երեխու պես պահած-փայփայած, հազար ու մի փորձանքից ազատած, իսկ իրականում` կրծքին օձ տաքացրած Վեհափառ հայրապետին:
    Իսկ ո՞վ է սա,գիտե՞ք: Սերժի ու հանրապետականների սիրելի հոգևորականն էր ու Մասիսի Դավոյի տան տերտերը, որին պրոսերժական մեդիաները ակտիվ լուսաբանում էին, եթեր տալիս, փառաբանում, իմ վրա էլ սրա պատվերով հոդված էին գրում` սրան ինձանից պաշտպանելով:
    Դե հիմա բոլորդ` փաթեթով, վայելեք ձեր հովանավորյալի կերած քաքերը, որի մեջ դուք էլ ձեր փայն ունեք: Անուշ լինի!
    #Բա_Ազատիչ_ջան
    #Այ_սենց_է_լինում
    #Երբ_ստուկաչներին
    #Ծնում_սնում_աճեցնում_ես
    #Հովանավորում_ու_բաց_թողնում
    #Հասարակության_վրա

  • Այսօր աննախադեպ իրադարձություն է եղել: ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հ…

    Այսօր աննախադեպ իրադարձություն է եղել:
    ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:
    Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը:
    Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից:
    Արա Զոհրաբյան

  • Հերթական խոշոր վթարը` Երևան-Սևան մայրուղում. ավտոմեքենա է գլորվել ձորը, մեկ այլ …

    Հերթական խոշոր վթարը` Երևան-Սևան մայրուղում. ավտոմեքենա է գլորվել ձորը, մեկ այլ մեքենա էլ ջարդված կանգնած է ճանապարհի մեջտեղում
    Խոշոր ավտովթար` Սևան-Երևան մայրուղու Չարենցավանի հատվածում

  • Խոշոր ավտովթար` Սևան-Երևան մայրուղու Չարենցավանի հատվածում…

    Խոշոր ավտովթար` Սևան-Երևան մայրուղու Չարենցավանի հատվածում

  • Այս գիշեր` ժամը 03.00–ի սահմաններում, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Բաղրամյ…

    Այս գիշեր` ժամը 03.00–ի սահմաններում, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում 26-ամյա վարորդը «Hongqi»-ով վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակից 45–ամյա տղամարդուն. բժիշկներն արձանագրել են նրա մահը։

  • Ուզեք, թե չուզեք՝ վաղը չէ մյուս օրը ՔՊ-ն էլ չի լինելու, մեր ՄԱՍԿ-ն էլ չի լինելու…

    Ուզեք, թե չուզեք՝ վաղը չէ մյուս օրը ՔՊ-ն էլ չի լինելու, մեր ՄԱՍԿ-ն էլ չի լինելու, բայց Դաշնակցությունը մնալու է: Կներեք, Հակոբ Մովսես, բայց ես կողմ եմ քվեարկելու «Հայաստան» դաշինքի բերած նախագծին. Հովիկ Աղազարյան
    Ի դեպ, սա այն նույն Հովիկ Աղազարյանն է` իր բոլոր թերություններով հանդերձ, որի խոսքին քոչարյանականները չէին հավատում, երբ ինձ հետ զրույցում հաստատել էր, որ Միքայել Սրբազանն իսկապես նամակ է փոխանցել «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, որ հրապարակեին, բայց մինչ օրս չեն հրապարակել: Ասում էին` Աղազարյանն ո՞վ է, որ խոսեցնում ես ու մի բան էլ հավատում իր ասածներին, թե բա` ինքը չի կարա ճիշտ բան ասի, իրեն պետք չէ լուրջ ընդունել և էսպես շարունակ:
    Էդ ասողները թող հիմա այս ելույթը լսեն, թե ինչպես է նախկինում նիկոլական ու ՔՊ-ի երևի թե ամենաազնիվ անդամը եղած Հովիկ Աղազարյանը պաշտպանում Դաշնակցությանն ու «Հայաստան» խմբակցությանը, ու թող ուշադիր լսեն նաև նրա գրած բանաստեղծությունը` իր ամբողջ խորությամբ: Էդքանից հետո հետաքրքիր է` քոչարյանական զոմբիներն ու ադեկվատ համակիրները, տեսնես, էլի կասե՞ն` Աղազարյանն ով է, որ իրեն հավատանք կամ լուրջ վերաբերվենք:
    Բարի գիշեր, իմ ադեկվատ և զոմբի հետևորդներ 😜