Category: Makaryan News

  • ՊԵԿ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձն…

    ‼️ ՊԵԿ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս. նրանց վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան:
    🖇 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊԵԿ մաքսային սպասարկման և հսկողության բաժնի պետը, նրա տեղակալն ու նույն բաժնի մաքսային տեսուչը, «Ագարակ» մաքսային անցման կետով ՀՀ մուտք գործած բեռնատարում 11.372.640 ՀՀ դրամի չափով մաքսային վճարման ենթակա բեռի առկայությունը թաքցնելու դիտավորությամբ, հիշյալ բեռի լիազոր ներկայացուցչի օժանդակությամբ, բեռնատարի վարորդին ցուցում են տվել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը:
    Այնուհետև, դարձյալ վերը նշված բաժնի պետի ցուցումով, նույն բաժնի մաքսային տեսուչը, խախտելով մաքսային նույնականացման միջոցների կիրառման ընթացակարգերը, կշռման գործողություններն ավարտելուց հետո ապահովման միջոց չի կիրառել տվյալ բեռնատարի վրա: Դրանից հետո բաժնի պետի տեղակալը, բաժնի պետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, վերցրել է մաքսային տեսուչի կողմից առանձնացված ապահովման միջոցը և առանց պատշաճ ֆիքսման տեղադրել բեռնատարի վրա՝ այն հետագայում հեշտությամբ հանելու համար, որից հետո տրանսպորտային միջոցը բաժնի պետի տեղակալի և տնտեսվարողի ուղեկցմամբ դուրս է եկել անցակետի տարածքից։
    Անցակետի տարածքից հեռանալուց հետո բաժնի պետի տեղակալի ցուցումով բեռնատարը կանգնեցվել է, և դրանից դուրս է բերվել վերը նշված բեռը, որից հետո բաժնի պետի տեղակալը կիրառել է ապահովման միջոցը և լուսանկարել այն։
    📌 ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորություններն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելու հետևանքով տնտեսվարողին պատկանող բեռը չի ենթարկվել մաքսային հսկողության, և ընկերության տնօրենի կողմից մաքսային վճարները չվճարելու նպատակով թաքցվել է հարկման ենթակա բեռը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 11.372.640 ՀՀ դրամի վնաս։
    Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար բաժնի պետին, նրա տեղակալին և նույն բաժնի մաքսային տեսուչին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 46-290-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրանց օժանդակած՝ բեռի լիազոր ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:
    ℹ️Վերջինիս, ինչպես նաև բաժնի պետի և տեղակալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մաքսային տեսուչի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 5 մլն ՀՀ դրամի չափով գրավն ու պաշտոնավարման կասեցումը։
    Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
    Հ.Գ. Նշեմ, որ սա Մեղրիի մաքսակետի դեպքն է:

  • Այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը:Գագիկ ՍուրենյանԳնանք կարճաթև հագ…

    ☀️Այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը:
    Գագիկ Սուրենյան
    Գնանք կարճաթև հագնենք 😀

  • Բարև Ձեզ, պարոն ՊԵԿ նախագահ,Ի՞նչ կա, ո՞նց եք, մեր սրտի «հակակոռուպցիոներ» Գառնի՞…

    ⚡️Բարև Ձեզ, պարոն ՊԵԿ նախագահ,
    Ի՞նչ կա, ո՞նց եք, մեր սրտի «հակակոռուպցիոներ» Գառնի՞կը ոնց ա: Իսկ ճի՞շտ ա, որ երեկ արձակուրդից վերադարձել է, բայց դիմում գրելու փոխարեն (ինչպես խոստացել էր ու ինչպես Դուք էիք խոստացել), մտել կաբինետ նորից արձակուրդ է գրել ու առանց որևէ մեկի հետ շփվելու հեռացել է:
    Մի հատ կարո՞ղ է իմանաք` էդ տղու հետ ի՞նչ ա կատարվում, որի դեմ, ի դեպ, կարող էին ցուցմունք տալ էս պահին կալանքի տակ գտնվող իր ընկերն ու Ձեր ընկերոջ եղբայրը, բայց «տղավարի» չեն տալիս: Ամեն ինչ նորմա՞լ ա մեր Գառնիկի հետ, հո բան չի՞ եղել, որ արձակուրդից չեկած` նորից արձակուրդ ա գնում: Եթե չի ուզում աշխատի, ահավոր հոգնել ա, թող միանգամից դիմում գրի ու գնա վայելի իր չոր աշխատավարձով ու զուտ պրեմիաներով հետ գցած համեստ կարողությունը: Սխա՞լ եմ ասում, պարոն Հակոբյան))
    Ի դեպ, ասում են` շուտով աշխատակազմի գլխավոր քարտուղարի նոր տեղակալ կունեք, հա՞, որը նույն աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանն է` համարյա մեր սիրելի Գառնիկի չափ մի հրաշք անձնավորություն: Մարդը «լրիվ ինքնուրույն» որոշել է գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել, հետո մասնակցել իր իսկ տեղակալի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին ու հաղթել` «համառ պայքարում» տապալելով իր հետ նույն պաշտոնի համար պայքարող ֆիկտիվ մրցակցին: Մի խոսքով` հենց եռօրյա ժամկետում Գևորգյան Էդգարին նշանակեք իր իսկ տեղակալ, ասեք` օֆիցիալ գրեմ էդ մասին, լա՞վ 😉
    Մի բան էլ. ասում են` մոտ օրերս ՊԵԿ-ից, որտեղ «կոռուպցիան բացարձակ չի վխտում», Հակակոռուպցիոն կոմիտեն էլի մարդ է ձերբակալելու` բնականաբար էլի կոռուպցիոն թեմաբերով: Եթե չգիտեիք, իմացեք, ու կարող եք լավության կարգով էդ ենթադրյալ կոռուպցիոներներին էլ ասեք, որ քանի շուտ ա` թռնեն, կամ մտնեն սեղանի տակ` թաքնվեն, որ անգամ ՆԱՎ-ում չիմանան` որ սեղանի տակ են ու ՊԵԿ ժամանած քննիչներին տեղը չասեն: OK? 🥳

  • «Սպարապետ» Պապիկյա՞նԷս դուք իրոք իրար հետ լա՞վ եք: Մասնավոր զրույցներում իրար մա…

    «Սպարապետ» Պապիկյա՞ն
    Էս դուք իրոք իրար հետ լա՞վ եք: Մասնավոր զրույցներում իրար մասին ինչ ասես` ասում եք, իրարից բողոքում, դժգոհում, բամբասում, հետո մի տեղ հավաքվում, իրար հետ ձեր հին ու մանկապատանեկան ոճով սելֆի-մելֆի եք անում` ցույց տալու համար, թե իբր դուք իրարից չեք զզվում, իրար դեմ տակից չեք աշխատում, իրար չեք բոչկում:
    Այ ախպեր, թարգեք, դուք ներսում, այդ թվում` էս երեքդ միասին, իրար ավելի շատ եք ատում, քան ձեր սրտի ընդդիմությունը համարվող Քոչարյանին: Սխա՞լ եմ ասում, պարոն Սիմոնյան: Եթե սխալ եմ ասում` սրտիկ դիր էս փոստի տակ, արխային` ոչ ոք չի իմանա, որ դա դու ես 😜
    #Տենց_լավ_չի
    #Մի_հատ_էլ
    #Սրտիկ_անեիք
    #Յեքա_մարդ_եք
    #Այ_մարդ

  • Մարդկանց զանգել ուղարկել ընտրության, «հիշեցնել» ում ընտրեն, մեքենայով տանել տեղա…

    Մարդկանց զանգել ուղարկել ընտրության, «հիշեցնել» ում ընտրեն, մեքենայով տանել տեղամաս և այլն:
    Սիրե՜լի հայրենակիցներ
    Եթե ընտրություններին քարոզելու եք որևէ թիմի համար` կարևոր է իմանալ` ինչի համար ձեզ կարող են քրեական պատասխանատվության ենթարկել:
    Արփինե Հովհաննիսյան

  • Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կ…

    Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով, գրավով՝ 1 միլիոն դրամ և բացակայելու արգելքով։

  • Շատ կարևոր, հրատապ նորություն` Սարգիս Կարապետյանին սպասարկող Mercedes-Maybach-ը,…

    Շատ կարևոր, հրատապ նորություն` Սարգիս Կարապետյանին սպասարկող Mercedes-Maybach-ը, որն իրականում Սամվել Կարապետյանին սպասարկող մեքենաներից է, Սարյան փողոցում կայանել էր երկրորդ շարքում, ինչը ֆիքսել էին, ՆԳՆ-ն էլ վարորդին տուգանել է: Վերջ, փրկված ենք: Հայաստանն այլևս չի դառնա գուբեռնիա:
    Իրականում, էսպիսի խիտ երթևեկության պայմաններում, էն էլ էսպիսի երկար մեքենայով, քաղաքի կենտրոնում գրեթե անհնար է նորմալ կայանելու տեղ գտնել ու խախտում չանել:
    Հարցրեք կառավարության անդամների, պատգամավորների, այլ պաշտոնյաների վարորդներին, իրենք կփաստեն ու կխոստովանեն նաև, թե ինչու են ամեն հինգշաբթի` կառավարության նիստի օրը, իրենք Մելիք-Ադամյան փողոցում կայանում որտեղ պատահի` էլ երկրորդ շարք, էլ զեբռայի վրա, վերջում էլ էդ նույն փողոցով տիկին դատախազն ու մյուսները հանդիպակաց դուրս գալով են հեռանում տարածքից:
    Բայց դա ամեն օր չենք նկարում և տարածում` որպես դարի օրինախախտում: Չնայած` երևի պետք է հերթով բոլորի խախտումները ֆիքսենք. հետաքրքիր է` այդ ժամանակ էլ իշխանական կայքերը իրար հերթ չտալով դա կտարածե՞ն, թե ինչպես է այս կամ այն նախարարի մեքենան երկրորդ շարքում խախտումով կայանել: Առաջիկայում կփորձենք ))

  • Փոքրիկ խմբակի ներկայացուցիչները վախենում են Սամվել Կարապետյանից և լրագրողներից. …

    Փոքրիկ խմբակի ներկայացուցիչները վախենում են Սամվել Կարապետյանից և լրագրողներից. Դավիթ Ղազինյան
    -Բայց մենք ի՞նչ ենք արել,-հարցրի ես: 😀
    ՔՊ-ականների սուտը բռնեց հենց ինքը` նախկին ՔՊ-ական Մեսրոպ Մեսրոպյանը: MakaryanNews-ի ներկայացրած փաստերի ներքո նա ուղղակի չկարողացավ պնդել, որ Գևորգ Պապոյանը, Վահագն Ալեքսանյանն ու մյուս ՔՊ-ականները ճշմարիտ պնդումներ են արել և ստիպված եղավ խոստովանել, որ նրանք…

  • Մեկը մի բան չանի. Ֆրանսիայի նախագահ Մակրոնը վազքի է դուրս եկել Հնդկաստանի Մումբ…

    🏃🏻‍♂️🇫🇷 Մեկը մի բան չանի. Ֆրանսիայի նախագահ Մակրոնը վազքի է դուրս եկել Հնդկաստանի Մումբայ քաղաքում

  • ՊԵԿ-ը կանխել է Հայաստանից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման …

    🔎ՊԵԿ-ը կանխել է Հայաստանից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը։
    Արտահանման նպատակով թաքցված զարդերի ընդհանուր քաշը կազմել է 3 կգ 319 գրամ։
    Լավ եք արել, իհարկե, մնում է հասկանանք` բա ձեր սիրելի Գառնիկի հետ կապ չունեցող մաքսանենգ հեռախոսների դեպքը ինչու՞ նույն ջանասիրությամբ չեք կանխել, դեռ մի բան էլ հերքում էիք)))