Տիգրան Ավինյանն ԱՆԻՖ-ի գործով մեղադրյալ ու կոռուպցիոներ չէ` այս պահին գոնե. «Ազատությունը» փոխել է իր ռեպորտաժը
Երեկ «Ազատություն» լրատվամիջոցը կոռուպցիայի թեմայով մի ռեպորտաժ էր պատրաստել, որտեղ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքը մոնտաժով այնպես էին ներկայացրել, որ ստացվում էր` Հակոբյանն ասում է, թե Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իբրև թե ԱՆԻՖ-ի գործով ունի մեղադրյալի կարգավիճակ:
Այս մասին ես երեկ գրառում էի արել` տարակուսանք հայտնելով, թե իսկապե՞ս Ավինյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, թե՞ ՔՊ-ական պատգամավորն է մի բան շփոթել: Իմ գրառումից հետո պարզ դարձավ, որ Հասմիկ Հակոբյանն, իրականում, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասով է դա հայտարարել, բայց «Ազատության» ռեպորտաժում չգիտես ինչու (դիտավորյալ, միամտաբար, անփութության հետևանքով կամ ուղղակի` հենց այնպես) նրա խոսքի այդ հատվածը կտրել ու կպցրել էին լրագրողի` ԱՆԻՖ-ին վերաբերող խոսքի հետ, ինչն էլ թույլ էր տալիս մտածել, որ ՔՊ-ական պատգամավորը Ավինյանին է մեղադրյալ ու կոռուպցիոներ ներկայացնում:
Իմ բարձրաձայնած տարակուսանքից հետո «Ազատությունում» շտկել են իրենց սխալն ու նոր ռեպորտաժ են տեղադրել համացանցում, որտեղ արդեն Երևանի քաղաքապետը ՔՊ-ական պատգամավորի շուրթերով մեղադրյալ և կոռուպցիոներ չի հռչակվում:
Տիգրան Ավինյանը մեղադրյա՞լ է ԱՆԻՖ-ի գործով ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ԱՆԻՖ-ի գործին, որով հարցաքննվել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, բառացիորեն ասել է. «Հիմա կա հարուցված գործ, և քաղաքապետը…