Category: Makaryan News

  • Ինքը մեր երկրում պաշտպանության նախարար է աշխատում Բարի լույս ))…

    Ինքը մեր երկրում պաշտպանության նախարար է աշխատում 😀
    Բարի լույս ))

  • Տիգրան Ավինյանը մեղադրյա՞լ է ԱՆԻՖ-ի գործովՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այ…

    Տիգրան Ավինյանը մեղադրյա՞լ է ԱՆԻՖ-ի գործով
    ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ԱՆԻՖ-ի գործին, որով հարցաքննվել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, բառացիորեն ասել է. «Հիմա կա հարուցված գործ, և քաղաքապետը մեղադրյալի կարգավիճակ ունի»:
    Մինչդեռ, Տիգրան Ավինյանը իր վերջին ասուլիսներից մեկում, անդրադառնալով այս հարցին, հայտարարել էր, որ ինքը հարցաքննվել է ԱՆԻՖ-ի գործով, բայց վկայի կարգավիճակով: Իսկ իր թիմակից պատգամավորը նրան այս հարցազրույցում դարձրեց մեղադրյալ, ավելին` դեռ դատարակատն ակտ չեղած և անմեղության կանխավարկածը խախտելով` բաց տեքստով հայտարարեց, որ իրենք ունեն կոռուպցիոներ քաղաքապետ` ի դեմ Տիգրան Ավինյանի:
    Հիմա կա´մ ՔՊ-ական պատգամավոր տիկին Հակոբյանը վկայի կարգավիճակը մեղադրյալի կարգավիճակից չի տարբերում ու չգիտե` մեկը մյուսից ինչով է տարբերվում, կա´մ Ավինյանն իսկապես մեղադրյալ է ու կոռուպցիոներ, որը մինչ այս պահը հանրությունից գաղտնի էին պահում, և Հասմիկ Հակոբյանը միամտաբար կամ դիտավորյալ այդ փաստը գաղտնազերծեց` իրենց սրտի 9%-անոց քաղաքապետին ներկայացնելով որպես կոռուպցիոն աղմկահարույց գործով մեղադրյալ և հենց կոռուպցիոներ:
    Իրականում, մեր տեղեկություններով` Ավինյանը չունի մեղադրյալի կարգավիճակ, փոխարենն ունի նորանշանակ խոսնակ, որը թերևս կա´մ պետք է հերքի ՔՊ-ականի հայտարարությունը, կա´մ հաստատի, եթե դա իսկապես այդպես է:
    Հ.Գ. Հասո ջան, ԱԺժժժ ջան, եթե դու շատ ես ուզում մեր գյոզալ քաղաքապետին (ավելի ճիշտ` մեր չէ, ձեր) մեղադրյալի աթոռին նստեցնել, ապա էդպես էլ ասա, բայց եթե էդ մարդը վկա է, ոչ թե մեզադրյալ, ապա կամ գնա դու էդ երկուսի տարբերությունը նախ սովորիր, կամ մի քիչ ոտքդ կախ գցիր` թող պաշտոնապես դառնա մեղադրյալ, նոր ձեր ոխերիմ Ավինյանին ներկայայցրու որպես կոռուպցիոներ, լա՞վ:
    #Որ_ասում_եմ_ձեր
    #Ալենին_էլ_հետը
    #Նկատի_ունեմ

  • Կոռեկտ չէ նախարարի հրամանը Սուրբ գրքի հետ համեմատել. Ավանեսյանը` իր հրամանների մ…

    Կոռեկտ չէ նախարարի հրամանը Սուրբ գրքի հետ համեմատել. Ավանեսյանը` իր հրամանների մասին
    Ի դեպ, մի երկու բան էլ ինքս ինձ ասեմ. Վահե ջան, ոչ թե «Էրեբունի» բժշկական հիվանդանոց, այլ բժշկական կենտրոն` հիվանդանոցն ինքնին արդեն իսկ բժշկական է: Ինչպես կասեի ես ուրիշներին` սովորիր, գյոռս չեմ տանելու 😜
    Ինչո՞ւ են համընդհանուր ապահովագրության պայմաններում բժիշկները էլի պացիենտից «լևի» փող պահանջում Իմ այս հարցն ու նախարար Անահիտ Ավանեսյանի պատասխանը կոլեկտիվ անպատասխանատվության և մեղքը իրար վրա բարդելու դասական օրինակ է։ Բացատրեմ․ պացիենտները դժգոհում են…

  • Շնորհակալ եմ, Նախագահ ջան. Սիսակ Գաբրիելյանը Ալեն Սիմոնյանին նախագահ է համարում,…

    Շնորհակալ եմ, Նախագահ ջան. Սիսակ Գաբրիելյանը Ալեն Սիմոնյանին նախագահ է համարում, հետն էլ` մեծատառով:
    Որ մի քիչ էլ քծնի, Ալեն Սիմոնյանին որպես վարչապետ էլ պրիզնատ կգա, հատկապես, որ Ալենը դժվար դեմ լինի😀

  • Ձերբակալվել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը․ նա մեղադրվում է փ…

    Ձերբակալվել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը․ նա մեղադրվում է փողերի լվացման և փաստաթղթեր կեղծելու մեջ

  • Նախկինում նիկոլական նախարար և ՌԴ-ում նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանը` Վահա…

    Նախկինում նիկոլական նախարար և ՌԴ-ում նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանը` Վահան Բաբայանի կուսակցության ցուցակում
    Ուզում եմ հասկանալ` ի՞նչ ընդհանրություն կարող են ունենալ Սերժ Սարգսյանի հետ «ոչ մի կապ չունեցող» և լրիվ ինքնուրույն ընտրություններին հայտ ներկայացնելի հայտ ներկայայցրած թունդ ընդդիմադիր Վահան Բաբայանն ու Նիկոլ Փաշինյանի կառավարության նախկին նախարար, աունուհետև Փաշինյանի կողմից դեսպան նշանակված, իսկ ազատվելուց հետո Նիկոլի ու իր թիմի դեմ մի բառ անգամ չարտահայտած Վաղարշակ Հարությունյանը, որ որոշել են միասին պայքարել Նիլոլի ռեժիմի դեմ:
    Հերթական ձայն փոշիացնողը Սերժ Սարգսյանմ այնքան է ատում իր ընդդիմադիր քաղաքական հակառակորդներին, որ հիմա էլ որոշել է իր սատելիտներից Վահան Բաբայանին մտցնել խաղի մեջ, որ մասնակցի ընտրություններին ու ձայն փոշիացնի: Այսինքն` Թաթոյանն ու Անանյանն` իրենց 1.5 տոկոսանոց…

  • Ինչո՞ւ են համապարփակ ապահովագրության պայմաններում բժիշկները էլի պացիենտից «լևի» …

    Ինչո՞ւ են համապարփակ ապահովագրության պայմաններում բժիշկները էլի պացիենտից «լևի» փող պահանջում
    Իմ այս հարցն ու նախարար Անահիտ Ավանեսյանի պատասխանը կոլեկտիվ անպատասխանատվության և մեղքը իրար վրա բարդելու դասական օրինակ է։
    Բացատրեմ․ պացիենտները դժգոհում են, որ ԲԿ-ներում, հատկապես՝ «Էրեբունի» ԲԿ-ում, շատ բժիշկներ իրենցից հավելյալ գումար են պահանջում՝ պետության փոխհատուցածից դուրս։ Բժիշկները դա պատճառաբանում են նրանով, որ իրենց մատուցած ծառայության, օրինակ՝ իքս վիրահատության արժեքը շատ ավելի բարձր է, քան պետության փոխհատուցումն է ապահովագրության շրջանակներում։ Այս երևույթը տարածված է գրեթե բոլոր ԲԿ-ներում, բայց, չգիտես ինչու, հատկապես «Էրեբունի» ԲԿ-ում դա մի տեսակ ավելի արտահայտված է՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվն այն է, որ «Էրեբունին» շատ մեծ ԲԿ է, հետևաբար՝ դեպքերն էլ այստեղ շատ են, սուբյեկտիվն էլ այն է, որ այս ԲԿ-ում բժիշկները մի տեսակ շատ աներեսաբար են հիվանդներից «լևի» փող պահանջում՝ բացահայտ, առանց հաշվի առնելու բազմաթիվ հանգամանքներ.
    ուղղակի այդ մարդիկ տարիներ ի վեր սովորել են պացիենտների հաշվին կողքից միլիոններ աշխատելուն, ու հիմա այդ արատավոր սովորությունից չեն կարողանում հրաժարվել, նաև անհանգստություն ունեն, որ ապահովագրության ներդրումից հետո և այսպիսի պայմաններում իրենց ավելի քիչ փող կմնա։
    Նախարար Ավանեսյանն իմ այս դիտարկումներին ի պատասխան այսօր գնդակն ուղարկեց ԲԿ-ների դաշտ՝ նշելով, թե ԲԿ-ներն իրենք են համաձայնել այդ պայմաններով, պետության սահմանած փոխհատուցման վճարի այդպիսի չափով պայմանագիր ստորագրել պետության հետ և աշխատել։ Իսկ քանի որ ԲԿ-ների ղեկավարները համաձայնել են, դա նշանակում է՝ իրենք քննարկել ու համաձայնեցրել են այդ պայմանները նաև իրենց բուժանձնակազմի հետ։ Հետևաբար, ստացվում է բոլորը համաձայն են ու պիտի որ գոհ լինեն պետության առաջարկած պայմաններից։ Բայց, արի ու տես, այդ նույն ԲԿ-ների այդ նույն բժիշկները պացիենտների մոտ դժգոհում են, որ իրենց վիրահատության արժեքը շատ ավելի բարձր է, իսկ պետությունն իրենց շատ ավելի քիչ է փոխհատուցում, իրենք էլ, հետևաբար, ավելի քիչ են վաստակում տվյալ վիրահատությունից։ Արդյունքում՝ ստիպված են լինում (իսկ որոշներն էլ՝ զուտ բնավորության գիծ են դարձրել) պետության ցածր փոխհատումից նվազած իրենց եկամուտը լրացնել պացիենտներից «լևի» փող պահանջելով, որն ուղիղ տվյալ բժշկի գրպանն է գնում, անգամ տվյալ ԲԿ-ի դրամարկղ չի մտնում: Ավելին, այդ ԲԿ-ի ղեկավարությունը հաճախ այդ մասին չի էլ իմանում կամ իմանում, բայց աչք է փակում, որովհետև՝ դե, պետությունը քիչ է փոխհատուցում, դրա համար իրենք թույլ են տալիս, որ իրենց բժիշկները պացիենտների հաշվին կողքից փող աշխատեն։
    Փաստորեն, բոլորը, կարծես թե, առերևույթ գոհ են, բայց նաև բոլորը դժգոհ են, հետևաբար, իրենց կարիքներն էլի պացիենտի հաշվին են բավարարում` այն պացիենտի, որն ուրախացել է, որ վերջապես պետության հաշվին կվիրահատվի, բուժում կստանա, բայց պարզվում է՝ էլի պիտի իր գրպանից վճարի։
    Հ.Գ. Հիմա ո՞վ է այս ամենի մեղավորն ու պատասխանատուն, և սխա՞լ եմ ասում ինչ ասում եմ, հը՞ տիկին նախարար։ Իսկ Դուք ի՞նչ կասեք՝ Արտյոմ Մաքսիմիչ, որպես առողջապահության նախկին ու, ասում են, լավագույն և ռեֆորմատոր նախարարներից մեկն ու ներկայում «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ների հիմնադիր։
    Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
    Մանրամասն՝ տեսանյութում 👇
    https://youtu.be/1P9lSdP2Q0c?si=X4MesoKOEIX7BiA6

  • Սամվել Կարապետյանը` «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահԱյսօր՝ փետրվարի 11-ին,…

    ‼️Սամվել Կարապետյանը` «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
    Այսօր՝ փետրվարի 11-ին, կայացավ Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարը։
    Համագումարն ընտրեց նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ։
    Վաղը՝ փետրվարի 12-ին, 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։
    Հայաստանյան և օտարերկյա ԶԼՄ-ների համար կապահովվի ուղիղ հեռարձակում՝ բաց հղումով։ Լրագրողները հնարավորություն կունենան միջոցառմանը հետևել դահլիճից` առանց նկարահանող խմբի։ Միջոցառման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ։
    ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես հավատարմագրվել և ներկայանալ միջոցառման մեկնարկից 20 րոպե շուտ։

  • ՔՊ-ն բռնաճնշումներ է իրականացնում Էջմիածնում` «Հաղթանակ» դաշինքի անդամների նկատմ…

    ⚡️ՔՊ-ն բռնաճնշումներ է իրականացնում Էջմիածնում` «Հաղթանակ» դաշինքի անդամների նկատմամբ: Ձերբակալվածների թիվը Վաղարշապատում գնալով աճում է։
    Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյան

  • Մ-4, Երևան-Սևան ճանապարհ, Հրազդանի տարածաշրջան։ Հանրապետության մի շարք տարածաշրջ…

    ❗️Մ-4, Երևան-Սևան ճանապարհ, Հրազդանի տարածաշրջան։
    Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Սպասարկող կազմակերպությունները հերթապահում են 24-ժամյա գրաֆիկով։