Category: Makaryan News

  • Մ-4, Երևան-Սևան ճանապարհ, Հրազդանի տարածաշրջան։ Հանրապետության մի շարք տարածաշրջ…

    ❗️Մ-4, Երևան-Սևան ճանապարհ, Հրազդանի տարածաշրջան։
    Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Սպասարկող կազմակերպությունները հերթապահում են 24-ժամյա գրաֆիկով։

  • Պարոն Հակոբյան, էդպես էլ չասացիք` վերջը ու՞մ նկատի ունեիք, երբ ասում էիք` լրագրո…

    Պարոն Հակոբյան, էդպես էլ չասացիք` վերջը ու՞մ նկատի ունեիք, երբ ասում էիք` լրագրողներ կան, որ պատվեր են կատարում: Անվանական ասեք` ո՞վ կամ ովքե՞ր են այդ պատվեր կատարողները և, որ պակաս հետաքրքիր չէ, ովքե՞ր են այդ «պատվեր տվողները»: Ու արդյոք Ձեր ղեկավարած կառույցում վխտացող (հա, հենց վխտացող) կոռուպցիոն դրսևորումների մասին բարձրաձայնելը, օրինակ, Դուք պատվեր կատարե՞լ եք համարում: Վստահ եմ` ոչ, հետևաբար վստահ եմ նաև, որ Դուք ինձ նկատի չունեիք ու չէիք էլ կարող ունենալ: Առհասարակ, որևէ մեկը չի կարող իմ մասով նման ակնարկ անգամ անել, որովհետև չի ծնվել այն մարդը, որ կկարողանա ինձ պատվեր տալ` կամ մտածել, որ ինձ որևէ մեկը կարող է պատվեր տալ` բառի այն վատ իմաստով, որը Դուք կարող եք նկատի ունենալ այդ «պատվեր» ասվածի տակ: Մի խոսքով, եթե շատ ուղիղ և հնարավորինս կոռեկտ արտահայտվեմ, ապա ինձ պատվեր տվողն էլ է ամենավերջին անբարոյականը, իմ փայ պատվեր կատարողն էլ, իմ մասին նման բան մտածողը, տարածողն ու ակնարկողն էլ: Սա թող լինի ի գիտություն բոլորի համար:
    Բայց Դուք, էլի եմ ասում, վստահ եմ` իմ մասին չէիք ակնարկում ու չէիք էլ կարող իմ մասով նման բան արտահայտվել, քանզի հետո դրա տակից պետք էր նաև դուրս գալ ու տղամարդավարի հիմնավորել ասածը: Ուղղակի զարմացա, թե, այդ դեպքում, ինչու՞ հենց իմ հարցի ժամանակ ինչ-որ պատվեր կատարելու մասին ակնարկեցիք, եթե հետո պիտի, կներեք, կռուտիտ անեիք ու անուններ չտայիք: Եթե պատվեր տվողի ու կատարողի անուն գիտեք` հասցեական նշեք, թող բոլորն իմանան, ու պատասխանն էլ հասցեական ստանաք, ոչ թե օդի մեջ մերկապարանոց հայտարարություններ անեք և վերջում որևէ փաստ կամ անուն չներկայայցնեք:
    Էհ, պարոն Հակոբյան, ափսոս, որ ձեր մեղքերն ընդունելու փոխարեն դիմացինին մեղադրում եք ձեր մեղքերը բացահայտելու և դրանց մասին բարձրաձայնելու համար: Մի քիչ էլ համբերեք, ու ինքներդ կխոստովանեք, որ` «Վահեն ճիշտ էր, մենք սխալվեցինք»: Իսկ ես հաստատ ճիշտ եմ 😊 h…

  • Ասում է` Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ և հարցնեք՝ այս կոստյումը որտեղի՞ց, ի՞ն…

    Ասում է` Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ և հարցնեք՝ այս կոստյումը որտեղի՞ց, ի՞նչ եք սնվում, ի՞նչ եմ պատասխանելու։
    Սա ցինիզմի գագաթնակետն է, ու մեկը չկա` հակադարձի, թե` այ ընկեր, քո կոստյումի համար էլ, քո ուտել-խմելու համար էլ դու միլիոնավոր դրամների ֆոնդ ունես, որ նախատեսված է հատուկ քո կարիքները հոգալու համար: Նույն կարգի ֆոնդ նաև ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահն ունեն: Հետևաբար, դու քո աշխատավարձով քեզ կոստյում գնելու կարիք չունես, դու էդ կոստյումն էլ ես մեր վճարած հարկերի հաշվին գնում, քո ուտել-խմելու հաշիվն էլ ենք մենք փակում, քո և քո ընտանիքի մյուս հաճույքների համար էլ ենք մենք` հպարտ հարկատուներս վճարում: Ու ես էդ փողերին շուտով կանդրադառնամ հստակ փաստերով:
    Հիմա դու եկել ասում ես` բա որ ինձ հարցնեն, թե էս կոստյումը քեզ որտեղի՞ց:
    Ուրդուց, ուրդուց` ժողովրդի գրպանից:

  • Սուրեն Պապիկյանն առաջին անգամ ներկայացնում է զինված ուժերի պաշտպանական կառույցն…

    ⚡️🇦🇲 Սուրեն Պապիկյանն առաջին անգամ ներկայացնում է զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները:

  • Ոնց որ թե Կիևյան կամրջից մարդ է նետվել…

    Ոնց որ թե Կիևյան կամրջից մարդ է նետվել

  • ՊԵԿ երկու «ոխերիմ բարեկամներ» Ռաֆայել Զաքարյանն ու Գառնիկ Մարգարյանը կազատվեն պա…

    ՊԵԿ երկու «ոխերիմ բարեկամներ» Ռաֆայել Զաքարյանն ու Գառնիկ Մարգարյանը կազատվեն պաշտոնից
    ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր հաստատեց MakaryanNews-ի տեղեկությունը, որ առաջիկայում Օդայինի վարչության պետ Ռաֆայել Զաքարյանն ու ՆԱՎ-ի պետ իր ընկերը` Գառնիկ Մարգարյանը ազատման դիմում են գրել և մոտ օրերս կլքեն համամարգը:
    Նրա խոսքով` Զաքարյանը երեկ արդեն իր դիմումը գրել է, իսկ Մարգարյանն էլ այժմ արձակուրդում է և պատրաստակամություն է հայտնել առաջացած լարվածությունը թուլացնելու համար ինքը ևս հեռանալ համակարգից:
    Ի դեպ, մեր տեղեկություններով` Ռաֆայել Զաքարյանին անձամբ ՊԵԿ նախագահն է հորդորել դիմում գրել և հեռանալ` իբրև թե մամուլի հրապարակումներից ելնելով, իսկ իր ընկեր ՆԱՎ-ի պետին այդ նույն հրապարակումների հիման վրա նման հորդոր չի հղել` չնայած նրան, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված վարույթի շրջանակներում Գառնիկ Մարգարյանին ևս հարցաքննել են, իսկ նրա մտերիմ մարդկանցից ոմանք էլ այս պահին կալանավորված են:
    Էհ, պարոն Հակոբյան, ափսոս,մոր ձեր մեղքերն ընդունելու փոխարեն դիմացինին մեղադրում եք ձեր մեղքերը բացահայտելու և դրանց մասին բարձրաձայնելու համար: Մի քիչ էլ համբերեք, ու ինքներդ կխոստովանեք, որ` «Վահեն ճիշտ էր, մենք սխալվեցինք»: Իսկ ես հաստատ ճիշտ եմ 😊 h…

  • Էհ, պարոն Հակոբյան, ափսոս,մոր ձեր մեղքերն ընդունելու փոխարեն դիմացինին մեղադրում…

    Էհ, պարոն Հակոբյան, ափսոս,մոր ձեր մեղքերն ընդունելու փոխարեն դիմացինին մեղադրում եք ձեր մեղքերը բացահայտելու և դրանց մասին բարձրաձայնելու համար:
    Մի քիչ էլ համբերեք, ու ինքներդ կխոստովանեք, որ` «Վահեն ճիշտ էր, մենք սխալվեցինք»:
    Իսկ ես հաստատ ճիշտ եմ 😊
    https://youtu.be/mDORPCnvX9w?si=4Rbt-gAsizzsai9W

    ՊԵԿ նախագահը նյարդայնացավ ՊԵԿ-ում վխտացող կոռուպցիայի մասին մեր հարցերից

    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

  • ՊԵԿ նախագահը դեմ է, որ փոքր ու միջին բիզնեսը 0% հարկ վճարի…

    ՊԵԿ նախագահը դեմ է, որ փոքր ու միջին բիզնեսը 0% հարկ վճարի

  • -Մի´ գոռա:-Ես քո հետ չունեմ տեղ գնալու:Թեժ բանավեճ` Երևանի ավագանու ՔՊ-ական և «Մ…

    -Մի´ գոռա:
    -Ես քո հետ չունեմ տեղ գնալու:
    Թեժ բանավեճ` Երևանի ավագանու ՔՊ-ական և «Մայր Հայաստան» խմբակցության անդամների միջև:

  • Արմեն Փամբուխչյանը` քաղաքապետի աթոռին փռվածՎույ աման, աման,վույ աման,Քաղաքապետ լ…

    Արմեն Փամբուխչյանը` քաղաքապետի աթոռին փռված
    Վույ աման, աման,վույ աման,
    Քաղաքապետ լինելուց լավ բան 😀