Category: Makaryan News

  • Փաշինյանը և Ջեյ Դի Վենսը ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտ…

    Փաշինյանը և Ջեյ Դի Վենսը ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և  ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն»-ը։

  • Սա հրաշալի երկիր էԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը` Հայաստանի մասինՋեյ ջան, կամ ջան Ջ…

    Սա հրաշալի երկիր է
    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը` Հայաստանի մասին
    Ջեյ ջան, կամ ջան Ջեյ, դու պարզապես Նիկոլի ու Քոչարյանի զոմբիներին և նրանց աջակիվ քֆուրչի կնիկներին չես հանդիպել, դրա համար էլ սենց տպավորված խոսում ես: Մի երկու օր մնա ու նաև յառմռկեք գնա, այդ թվում` Գռզոյի, տեսնեմ էլի նույն կարծիքին կմնա՞ս 😀

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի դիմավորման արարողությունը` Բաղրամյան 26-ում. Վենսը…

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի դիմավորման արարողությունը` Բաղրամյան 26-ում. Վենսը օդանավակայանից նախագահական ժամանեց զրահապատ, բայց տարեթվով հին Chevrolet Suburban ամենագնացով🇦🇲🇺🇸

  • Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ երկօ…

    Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։
    Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
    Ջեյ Դի Վենսն օդանավակայանից ուղևորվել է ՀՀ նախագահական նստավայր, որտեղ տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը։
  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան…

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին սպասարկող օդանավերից մեկն է` կանգնած «Զվարթնոց» օդա…

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին սպասարկող օդանավերից մեկն է` կանգնած «Զվարթնոց» օդանավակայանում:
    MakaryanNews-ը տեղեկացավ, որ այս օրերին ԱՄՆ փոխնախագահի այցի նախապատրաստական աշխատանքների համար բազմաթից օդանավեր են իջել «Զվարթնոց»` բերելով Վենսի ավտոշարասյան մեքենաները, տեխնիկա, անձնակազմ և այլն:
    Հանրապետության հրապարակում էլ տասնյակ մեքենաներ են կայանած այս պահին:
    Այսօր ժամը 18:00-ին Բաղրամյան 26-ում նախատեսվում է նաև Վենսի և հայկական կողմի համատեղ հայտարարությունն ու մամուլի ասուլիս, որին խիստ սահմանափակ լրատվամիջոցների են հրավիրել` հիմնականում իշխանական և պրոարևմտյան ուղղվածության: Ասացին` շատ խիստ անվտանգության միջոցներ են ձեռնարկել ասուլիսին ընդառաջ:

  • Վենսի աշխատակազմը հաստատել է նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը. Chr…

    Վենսի աշխատակազմը հաստատել է նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը. Christian Solidarity International (CSI)-ն է հայտնում
    ____
    Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր գտնվում է Հայաստանում և շուտով կայցելի Ադրբեջան։
    Անցյալ շաբաթ CSI-ին հաջողվեց բանտում այցելել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա կողմից ստորագրված նամակ ստացանք` փոխանցելու ԱՄՆ փոխնախագահին։ Վենսի աշխատակազմը հաստատել է նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը։
    CSI-ը բարձր է գնահատում փոխնախագահի թիմի համագործակցությունն ու ներգրավվածությունը և աղոթում է, որ այս այցը թեթևացում բերի հալածվողներին։
    Մենք վստահ ենք, որ փոխնախագահը ուշադրությամբ կընդունի Սրբազանի ուղերձը և՝
    — կապահովի Ադրբեջանում և Հայաստանում պահվող հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը,
    — կհասնի երաշխիքների՝ Արցախից բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար իրենց հնագույն հայրենիք՝ նրանց հիմնարար իրավունքների լիարժեք պահպանմամբ։

  • Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը անձամբ է հրամայել էր սպանել իր մեդիա խորհ…

    Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը անձամբ է հրամայել էր սպանել իր մեդիա խորհրդական Լունա ալ-Շիբալինվ (սեպտեմբերի 1, 1975 — հուլիսի 5, 2024). The Atlantic.
    📍 Ալ-Շիբալը մահացել է ավտովթարի հետևանքով 2024 թվականի հուլիսին։
    📍 Նրա մահից մամուլում հայտնվեց տեղեկություն, որ նա աշխատել է Իսրայելի հետախուզական ծառայության՝ Մոսադի համար։
    📍 Լունա Շաբել սիրիացի լրագրող և քաղաքական խորհրդական էր, որը ծառայել է որպես Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հատուկ խորհրդական։ Նա հայտնի էր Բաաս ռեժիմի օրոք Սիրիայի կառավարությունում ունեցած իր ազդեցիկ դերով և նախագահի հետ իր սերտ հարաբերություններով։
    📍 2024 թվականին սիրիական հետախուզությունը ձերբակալել է նրա եղբորը՝ բրիգադի գեներալ Մելհեմ Շաբելին՝ «Իսրայելի հետ համագործակցելու և Դամասկոսում Իրանի դեսպանատանը «Դիմադրության առանցքի» առաջնորդների հանդիպման մասին տեղեկատվություն տրամադրելու» մեղադրանքով, որի հետևանքով 2024 թվականի ապրիլին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածից հետո սպանվեցին իրանցի գեներալներ և այլ անձիք։որին
  • Մոսկվայում մեքենան էստակադայից դուրս է եկել` ընկնելով ընթացող մեքենաների վրա։ Կա…

    📣Մոսկվայում մեքենան էստակադայից դուրս է եկել` ընկնելով ընթացող մեքենաների վրա։ Կա 2 զոհ:

  • Մարդիկ անհանգստանում են` ՀԷՑ-ը խլեցին, որ տան թշնամուն. Նիկոլ Փաշինյան VS Սամվել…

    Մարդիկ անհանգստանում են` ՀԷՑ-ը խլեցին, որ տան թշնամուն. Նիկոլ Փաշինյան VS Սամվել Կարապետյան