Category: Makaryan News

  • Նարեկ Կարապետյանը նորից տաքսի է վարել ու անվճար ուղևոր տեղափոխել:Սաղ հեչ, բայց T…

    Նարեկ Կարապետյանը նորից տաքսի է վարել ու անվճար ուղևոր տեղափոխել:
    Սաղ հեչ, բայց Tesla-ի համարները լավն են, Tesla-ն` էդքան չէ)))

  • Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց, նրա նկատմամբ տնային կալանք սահմանվեց:…

    ⚖️🇦🇲 Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց, նրա նկատմամբ տնային կալանք սահմանվեց:
    Միքայել Սրբազանը բանտարկվելուց հետո նամակներ է փոխանցել «Հայաստան» դաշինքի պատգամավորներին՝ խնդրելով դրանք հրապարակել, սակայն Քոչարյանը թույլ չի տվել․ ո՞ւր են այդ նամակները, ինչո՞ւ է Քոչարյանը վիժեցրել հերթական գործընթացը․ ուշագրավ փաստեր, որոնք գաղտնի են…

  • Բագրա՞տ, էս ի՞նչ մի խառնվել եք իրար, գիշերվանից էլ նյութեր եք գրել տալիս ու կաթո…

    Բագրա՞տ, էս ի՞նչ մի խառնվել եք իրար, գիշերվանից էլ նյութեր եք գրել տալիս ու կաթողիկոսի վրա բարդում, էլ բարոյախրատական ճառեր եք գրել տալիս, հիմա էլ եկել չորով ասում եք` սուտ է: Ասենք` էդքան մարդ ինձ հետ զրույցում հաստատել է, որ ճիշտ է, Աղազարյանն էլ ձայնագրությամբ է հաստատել, հիմա դուք` ձեր օֆիսով, ամբողջ գիշեր չքնեցիք, ու առավոտ զարթնեցիք ու որոշեցիք հենց էնպես` օդի մեջ ասել, թե իբր սուտ է:
    Ինձ մարդիկ բառացի հաստատում են, որ ճիշտ է, դուք` էդ ձեր «ճշտի օֆիսով» ասում եք սուտ է:
    Ուրեմն ուշադիր ականջիդ օղ արա, Բագրատ, ես երբեք, լսու՞մ ես, երբեք սուտ բան չեմ գրում, կարող է մի բան սխալ իմանամ, լրիվ ճշտեմ ու շտապեմ հրապարակել, վերջում շտկեմ, բայց չեղած բանը երբեք չեմ հորինի ու գրի: Իսկ սուտ խոսելը ձեր մոտ է, որ գենետիկ է ոնց որ: 2021 թվի նախընտրական շրջանից սկսած` միայն ստում եք ու սուտ խոստումներով կերակրում ձեր հետևորդներին ու նաև էն անբարո, քֆուրչի զոմբիներին, որին լարել քսի եք տվել վրես: Այ էդ ա ձեր մակարդակը, այ էդ պիղծ ու փնթի ֆեյքերի և իրական «աջարակից» անբարոյականի ծնունդների հույսին եք մնացել դուք` ձեր ամբողջ թիմով, որ Նիկոլի դեմ պայքարելու դուխ և ռեսուրս չունեք, ստիպված իմ նման մարդկանց դեմ եք ձեր զբռոդով պայքարում:
    Նորից եմ ասում` ականջներիդ օղ արեք ու ինձ չխառնեք ձեր փողով ստատուսչիների հետ, իսկ էդ իմ անձին ու ընտանիքին ուղղված ամեն մի հայհոյանքի պատասխանը դուք ձեր օֆիսով ու թիմով եք տալու:
    Հ.Գ. Մի բան էլ. բա ասում էիր` դու լրատվամիջոց չես, բա հիմա էդ ի՞նչն ես իմ գրածի հերքում, եթե ինձ լրատվամիջոց չես համարում: Ոնց որ խառնել ես մի բան, պարոն Բագրատ, մի հատ դուրս եկեք 98 թվի ձեր ամպլուայից ու կողմնորոշվեք` վերջը դուք ո՞վ եք և ի՞նչ եք ուզում:
    Այո, մի առիթով զրուցում էինք Սրբազանի հետ, և էդտեղ ինքը նշեց, որ նամակ է ուղարկել Քոչարյանի պատգամավորների միջոցով, բայց ո´չ պատասխան է ստացել, ո´չ հրապարակվել է. Հովիկ Աղազարյան Միքայել Սրբազանի` «Հայաստան» դաշինքի պատգամավորներին և Ռոբերտ Քոչարյանին ուղղված…

  • Այո, մի առիթով զրուցում էինք Սրբազանի հետ, և էդտեղ ինքը նշեց, որ նամակ է ուղարկե…

    Այո, մի առիթով զրուցում էինք Սրբազանի հետ, և էդտեղ ինքը նշեց, որ նամակ է ուղարկել Քոչարյանի պատգամավորների միջոցով, բայց ո´չ պատասխան է ստացել, ո´չ հրապարակվել է. Հովիկ Աղազարյան
    Միքայել Սրբազանի` «Հայաստան» դաշինքի պատգամավորներին և Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակի մասին երեկվա մեր հրապարակումը, կարծես, լուրջ իրարանցում է ատաջացրել ընդդիմադիր դաշտում, հատկապես` քոչարյանական թևում: Ոմանք փորձեցին կասկածներ հայտնել, թե` ու՞ր է փաստ, ո՞վ կարող է հաստատել, որ նման նամակ է եղել, որոշներն էլ փորձեցին տարբեր խողովակներով սլաքներն ուղղել կաթողիկոսի վրա` այդպիսով Սրբազանի առաջարկը վիժեցնելու ամբողջ մեղքը Քոչարյանի վրայից հանելով և բարդելով Վեհափառի վրա` փաստացի հաստատելով մեր գրածը: Որոշներն էլ հարկ համարեցին հանուն իրենց առաջնորդի անհարկի դասեր տալ «սրբազանի անունը շահարկողներին» և այլն:
    Իրականում, այդ նամակների մասին շատերը գիտեն, քանզի Միքայել Սրբազանը, տեսնելով, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները իր փոխանցած նամակները չեն հրապարակում, իրեն այցելած տարբեր պատգամավորների, հանրային-քաղաքական գործիչների, փաստաբանների մոտ դժգոհել է, թե` «նամակներն էլ տվեցի` չհրապարակեցին»:
    Մենք տեղեկացանք, որ Սրբազանին այցելած այդ անձանցից մեկը եղել է ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը MakaryanNews-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը նամակների մասով:

    «Այո, մի առիթով զրուցում էինք Սրբազանի հետ քաղաքական ընթացիկ հարցերի շուրջ` իմ հերթական այցելության ժամանակ, և էդտեղ ինքը նշեց էդ մասին, որ ինքը նամակ է ուղարկել, բայց ոչ պատասխան է ստացել, ոչ հրապարակվել է…»,-ասաց Հովիկ Աղազարյանը:

    Հարցին` ու՞մ է նամակ ուղարկել այդ նամակը, Աղազարյանն ասաց. «Եթե ես չեմ սխալվում` և´ Սերժ Սարգսյանին, և´ Ռոբերտ Քոչարյանին` իրենց պատգամավորների միջոցով: Կարող է պատահի` Սերժ Սարգսյանի պահով սխալվում եմ, բայց Ռոբերտ Քոչարյանի պահով հաստատ հիշում եմ»:
    Ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը, Աղազարյանն ասաց, որ ինքը իրեն թույլ չի տվել Սրբազանին ուղիղ հարցրել, թե ինչ է գրել նամակում, բայց նրա հետ զրույցներից հասկացել է, որ Միքայել Սրբազանը պատրաստակամություն ուներ առաջնորդելու ընդդիմադիր համախմբությունը, եթե դա տեղի ունենար` ասելով, որ ինքը համախմբման մասին իր առաջարկությունը ներկայացրել է, բայց պատասխան չի ստացել:
    Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

    Միքայել Սրբազանը բանտարկվելուց հետո նամակներ է փոխանցել «Հայաստան» դաշինքի պատգամավորներին՝ խնդրելով դրանք հրապարակել, սակայն Քոչարյանը թույլ չի տվել․ ո՞ւր են այդ նամակները, ինչո՞ւ է Քոչարյանը վիժեցրել հերթական գործընթացը․ ուշագրավ փաստեր, որոնք գաղտնի են…

  • Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան ԽաչատրյանըՆա 2000թ. նոյեմբերից եղել է…

    ▪️Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
    Նա 2000թ. նոյեմբերից եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
    2008թ. մայիսի 31-ին նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:
    Հոգեհանգստի արարողությունը կկատարվի փետրվարի 7-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18։00-20։00, հուղարկավորությունը՝ փետրվարի 8-ին՝ ժամը 14։30, նույն վայրից։

  • Իսկ ատոմակայանը «փակելուց» կամ «բացելուց» առաջ կարո՞ղ է ձեր շինած ճանապարհների փ…

    Իսկ ատոմակայանը «փակելուց» կամ «բացելուց» առաջ կարո՞ղ է ձեր շինած ճանապարհների փոսերը փակեք` Վաշինգտոնի ճանապարհներից ավելի լավ ճանապարհ ունենք, որոնցով ոնց քշում ես` փոսն ես ընկնում: Էդ որ անեք պրծնեք, անցեք նաև կոկորդիլոսաբուծարանի բացմանը ))

  • Խոշոր վթար` կառավարության շենքի դիմաց. Honda C-RV-ն տապալել է սյունը և գլխիվայր …

    Խոշոր վթար` կառավարության շենքի դիմաց. Honda C-RV-ն տապալել է սյունը և գլխիվայր շուռ եկել
  • Լավրովը Ալեն Սիմոնյանին պարզաբանել է Արևմուտքի հետ մերձեցման վտանգների մասինՌԴ ա…

    Լավրովը Ալեն Սիմոնյանին պարզաբանել է Արևմուտքի հետ մերձեցման վտանգների մասին
    ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Արևմուտքի հետ Երևանի մերձեցման վտանգները։ Այս մասին Telegram-ում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
    Արտգործնախարարությունը հայտնել է, որ Լավրովը և Սիմոնյանը երկու երկրների միջև «անկեղծ և բովանդակալից մտքերի փոխանակում են անցկացրել արդիական հարցերի շուրջ»։
    «Պարզաբանվել է Արևմուտքի հետ մերձեցման վտանգը՝ ավանդական դաշնակիցների հետ համագործակցության հաշվին», — ասվում է նախարարության հայտարարության մեջ։
    Ռուսական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը Մոսկվայի և Երևանի միջև ռազմաքաղաքական, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների արագ գործնական իրականացմանը։
    Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան լսում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններ, որոնք հետաքրքրություն են հայտնում Ռուսաստանի հետ կապերի և համագործակցության ներկայիս մակարդակը պահպանելու հարցում, սակայն «Եվրոմիության մեր գործընկերները շատ ակտիվորեն վարում են հակառակ քաղաքականություն» և անընդհատ ներկայացնում են տարբեր տարբերակներ՝ «կամ մեզ հետ, կամ նրանց հետ»։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է։

  • Չե՞ք կարծում, որ Մոսկվան երես կթեքի Հայաստանից. ռուս լրագրողի հարցերը` Ալեն Սիմո…

    Չե՞ք կարծում, որ Մոսկվան երես կթեքի Հայաստանից. ռուս լրագրողի հարցերը` Ալեն Սիմոնյանին

  • Վահագն Ալեքսանյան, ձեր փոքրիկ խմբակը շարունակում է վայելել ցոփ ու շվայտ կյանքը, …

    Վահագն Ալեքսանյան, ձեր փոքրիկ խմբակը շարունակում է վայելել ցոփ ու շվայտ կյանքը, իսկ ժողովրդի սոցիալական վիճակն ավելի է վատթարանում՝ սննդամթերքի գները բարձրանում են, դեղերի գները բարձրանում են, տրանսպորտի գները՝ ևս․..
    Ալեքսան Ալեքսանյան