Category: News.am

  • «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթ…

    ‼️ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 17-ին ժամը 11.00-20.00-ն կդադարեցվի՝
    🔺Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-3-րդ զանգվածների,
    🔺Կոտայքի մարզի՝ Քասախ գյուղի Մուշ թաղամասի ջրամատակարարումը:

  • Հրդեհ չգործող կարի արտադրամասումՀրդեհը մեկուսացվել է ժամը 22։56-ին, մարվել՝ 23։1…

    Հրդեհ չգործող կարի արտադրամասում
    Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։56-ին, մարվել՝ 23։11-ին։ Այրվել են շենքի տանիքի (մոտ 200 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 150 քմ և կախովի առաստաղը՝ մոտ 150 քմ։

  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է…

    ‼️ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

  • Ալթայի Հանրապետության Կոշ-Ագաչի շրջանում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեց…

    Ալթայի Հանրապետության Կոշ-Ագաչի շրջանում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը

  • «Ժողովուրդ». Սահմանազատում կլինի նաև Վրաստանի և Իրանի հետ. բացառիկ«Ժողովուրդ» օր…

    «Ժողովուրդ». Սահմանազատում կլինի նաև Վրաստանի և Իրանի հետ. բացառիկ
    «Ժողովուրդ» օրաթերթին արտաքին գործերի նախարարությունից հարցմանը պատասխանել էին հետևյալ կերպ.
    «ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև պետական սահմանին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև պետական սահմանին սահմանազատման պետական հանձնաժողովի 11-րդ հանդիպման արդյունքների՝ Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ և համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ»։
    Այսինքն, սահմանազատում տեղի է ունենալու նաև Իրանի և Վրաստանի հետ:

  • Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգսի տոնը…

    Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգսի տոնը

  • Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած հանրային գործիչ Ռու…

    ‼️Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած հանրային գործիչ Ռուբեն Մխիթարյանի դեմ իշխող ուժի անդամներն ու համախոհները սանձազերծել են մեկ կենտրոնից կառավարվող համացանցային արշավ. Ռուբեն Մելիքյան
    ‼️Արշավի մասնակիցները, որոնց թվում են հանրային ծառայողներ, սոցցանցերի իրենց էջերում հրապարակում են հայհոյանք պարունակող նույնաբովանդակ տեքստ։
    Ակնհայտ է, որ իշխող ուժի համակիրների ու հանրային ծառայողների ներգրավմամբ այս կազմակերպված խուլիգանականությունը գտնվում է ոչ թե ընտրական, այլ քրեական օրենսդրության տիրույթում։
    Այն ունի քաղաքական պայքարը «ռազբորկաների» վերածելու սադրիչ միտում, որի վերջնանպատակը թերևս ընտրությունների տապալումն է ու ՔՊ-ական չընտրված քաղաքապետի ԺՊ-ի պաշտոնավարման երկարացումը։

  • Փետրվարի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Ա…

    ❄️ Փետրվարի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Անիի, Արթիկի, Ապարանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
    Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
    💨 Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է։
    ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
    Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
    Ճանապարհային դեպարտամենտ

  • «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի երդվյալ կողմնակիցները մեկը մյուսի ետեւից, հրաժարվում…

    «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի երդվյալ կողմնակիցները մեկը մյուսի ետեւից, հրաժարվում են նրանից
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երդվյալ կողմնակիցները մեկը մյուսի ետեւից, հրաժարվում են նրանից: Նախօրեին հայտնի նիկոլական ախուրյանցի Անոն հայտարարեց․ «Մի մեշոկ փող տան չեմ ընտրի էլ Նիկոլին»:
    Իսկ երեկ 2018-ից հետո նրան մշտապես սատարած սփյուռքահայ Արա Թորանյանը Nouvelles d’Arménie ամսագրի խմբագիրն էր արտահայտվել` անդրադառնալով ֆրանսահայերի հետ Փաշինյանի հանդիպմանը:
    «Ինչո՞վ է պայմանավորված այս խարխլող աշխատանքը հայ ազգի բոլոր սյուների՝ նրա պատմության, եկեղեցու, սփյուռքի եւ նույնիսկ համահայկական հիմնադրամի դեմ: Ո՞ւր եք գնում, պարոն Փաշինյան, ո՞ւր եք տանում երկիրը»,- հոդվածը եզրափակել է Թորանյանը»: