Category: Պաշտպանություն

  • https://www.president.am/hy/decrees/item/6267/ՀՀ նախագահի հրամանագրով Էդգար Հուն…

    https://www.president.am/hy/decrees/item/6267/
    ՀՀ նախագահի հրամանագրով Էդգար Հունանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:

  • https://youtu.be/NG4dUWz2CLg?si=F4_gvkP_ygZhmwdaՊաշտպանության նախարարը համար մեկ…

    https://youtu.be/NG4dUWz2CLg?si=F4_gvkP_ygZhmwda
    Պաշտպանության նախարարը համար մեկ տա՞…

    Միակ մեղավորը դուք եք պատերազմի, ինչու՞ չեք խոսում Փաշինյանի մեղքի բաժնի մասին․ հարց` Տոնոյանին

    Աջակցեք մեր լրատվականին Patreon-ում՝
    ⬇️ ⬇️ ⬇️
    https://www.patreon.com/c/armlur
    ArmLur.am լրատվականին կարող եք հետևել նաև այլ հարթակներում
    Telegram-ում- https://t.me/armluram
    Facebook — https://www.facebook.com/armlur.am/
    Twitter — …

  • Հիմա 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցին կամ դրա համատեքստում Հհ ռազմական նախկին ղե…

    Հիմա 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցին կամ դրա համատեքստում Հհ ռազմական նախկին ղեկավարությունից ո՞վ է գալիս հարցուպատասխանի իմ հետ, հարցաքննությունը` հետո։ Մարտահրավեր եմ նետում 😄

  • Արցախցին իր ամենաթանկն է վճարել, որ այսօր ՀՀ-ն գոյություն ունենա. Սամվել Շահրամա…

    Արցախցին իր ամենաթանկն է վճարել, որ այսօր ՀՀ-ն գոյություն ունենա. Սամվել Շահրամանյան
    Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն էլ է ասում, որ Արցախի պատերազմում պարտությունը հաջողություն էր՝ ապահովել է ՀՀ գոյությունը։

  • Բաքուն ընտրել է խաղաղության իմիտացիայի ճանապարհը. Նա շարունակում է դիտարկել ուժի…

    Բաքուն ընտրել է խաղաղության իմիտացիայի ճանապարհը. Նա շարունակում է դիտարկել ուժի գործածման հնարավորությունը. Վիտալի Մանգասարյան
    ■ Բյուջեի մեծացումն Ադրբեջանի համար կարևոր է նաև արտաքին քաղաքական դիրքերի ամրապնդման տեսանկյունից։ Ուժեղ բանակի ցուցադրումը դառնում է դիվանագիտական գործիք՝ թե՛ հարևանների, թե՛ միջազգային դերակատարների հետ հարաբերություններում։ Բաքուն փորձում է ցույց տալ, որ առանց ուժեղ ռազմական բաղադրիչի տարածաշրջանում որևէ բանակցություն հնարավոր չէ վարել։
    ■ Զենքի ձեռքբերման դիվերսիֆիկացիան կարող է ծառայել որպես ծխածածկույթ՝ թաքցնելով իրական քաղաքական շարժառիթները:
    ■ Ժամանակակից պատերազմների փորձը ցույց է տալիս, որ պետության ղեկավարները պետք է ունենան բավարար կամք, գիտելիքներ և ցանկություն՝ սեփական երկրի դեմ ցանկացած ոտնձգություն կասեցնելու, համախմբելու հասարակությանը երկրի պաշտպանության գործի շուրջ: Առանց այս կարևորագույն բաղադրիչների, ցանկացած տեսակի զենքի ձեռքբերումը կկորցնի իր իմաստը։
    ■ Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի սպառազինություն, որը կկարողանա դիմակայել հավանական հակառակորդի՝ Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի զինված ուժերի կողմից կիրառվող տեխնոլոգիաներին: Սա ներառում է ժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարի միջոցներ, ինչպես նաև՝ հարվածային ԱԹՍ-ներ և արդիական հետախուզական միջոցներ:

  • «ՌԻԱ Նովոստի» գործակալության թուրքական աղբյուրները հայտնում են, որ Թուրքիայի կո…

    «ՌԻԱ Նովոստի» գործակալության թուրքական աղբյուրները հայտնում են, որ Թուրքիայի կողմից` ռուսական С-400-ների վաճառքի կամ վերադարձի մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, նման իրավիճակ չկա։

  • Պատերազմի ընթացքում վարչապետը ցանկացել է ինձ պաշտոնանկ անել մեկ անգամ զինամթերքի…

    Պատերազմի ընթացքում վարչապետը ցանկացել է ինձ պաշտոնանկ անել մեկ անգամ զինամթերքի մատակարարման խնդրի հետ կապված։
    Լարված իրավիճակ եղավ նաև Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստերից մեկում, երբ պահանջեցի ինձ ծանոթացնել կարգավորման այն տարբերակի հետ, որը Ռուսաստանի միջնորդությամբ քննարկվում էր Ադրբեջանի հետ նախքան սեպտեմբերի 27-ը։
    Վարչապետի արձագանքն էր, որ զինվորականները պետք է զբաղվեն  «իրենց գործով»։
    Դրանից հետո
    ` հոկտեմբերի 20-ին, ես գործուղվել եմ Մեղրի…
    Դավիթ Տոնոյան, «Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գրքից

  • 44-օրյա պատերազմի ընթացքում կարճ ժամանակում կազմավորել ենք ևս մեկ բանակային կորպ…

    44-օրյա պատերազմի ընթացքում կարճ ժամանակում կազմավորել ենք ևս մեկ բանակային կորպուս։
    Ալիև, 2021

  • 2023 թվականի հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, ո…

    2023 թվականի հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ հաջորդ օրը վերջինը տեղեկացրել է, որ հրադադարի համար ադրբեջանական կողմը նախապայման ունի: Այն է՝ ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին և հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով:
    «Ասացի, որ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների, և հետո, նույնիսկ, եթե ես համաձայնվեմ զորքերի նահանջին, ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարից ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է, այսինքն՝ ԼՂ-ն, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից Ադրբեջանի ջուր վերցնելուն»։
    Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանն այս հարցով հեռախոսազրույց չի ունեցել Իրանի առաջնորդի հետ, քանի որ խոսքը Արցախի և Իրանի սահմանին էր առնչվում։
    Իսկ թե ինչ ասել է` ճկունություն դրսևորել, թերևս, կարելի է ենթադրել, հարավային ուղղությամբ նահանջների մասին է խոսքը։
    Այ նման դրվագներ կան, որ պիտի բացվեն, տուն-տունիկ ենք խաղում մենք և առանցքային դրվագների չենք էլ անդրադառնում։ Նման պատերազմական բաները ոչ թե լիրիկա, այլ հստակություն են պահանջում։

  • ■ Քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու որոշումը հեշտ չեմ կայացրել, երկար մտորու…

    ■ Քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու որոշումը հեշտ չեմ կայացրել, երկար մտորումների արդյունք էր։
    Չնայած այն վերապահումներին, որ ունեի և ունեմ այդ հանձնաժողովի իրական նպատակների վերաբերյալ, մասնակցելու որոշումս պայմանավորված էր երկու հանգամանքով։
    Առաջինը` ցույց տալ մեր հանրությանը, որ թաքցնելու ոչինչ չունեմ և պատրաստ եմ պատասխանատվություն կրել, բայց արածի, ոչ թե չարածի համար։ Դրանով էր պայմանավորված իմ մասնակցությամբ նիստն ուղիղ եթերում հեռարձակելու  իմ պահանջը,եթե այն չկատարվեր, ես չէի մասնակցի նիստին։
    Դավիթ Տոնոյան,«Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գրքից
    ■ Նման որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը և դրան հաջորդած ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաև հանրային պահանջը:

    Դավիթ Տոնոյան, 2023, հուլիս
    Հ.Գ. Հիշեցնենք, որ սկզբում առաջարկվել էր Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ բաց նիստ, գուցեև կարելի էր փակ էլ։ Չընդունվեց։ 
    Հ.Գ. Ի դեպ, Տիրանին ինչքան սպառնացին, ասեց չեմ գա, ինչ պետք է
    քննչական մարմիններին ասվում։