Category: Պաշտպանություն

  • «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ՊՆ …

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ՊՆ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործն ավարտվում է։
    «Ժողովուրդ» օրաթերթին դռնփակ նիստից մանրամասներ են հայտնի դարձել, մեղադրյալները մեծ մասն իր պաշտպանական ճառը ասել է և հերթը Դավիթ Տոնոյանինն է, նա պատրաստվում է պաշտպանական ճառին ։
    Կարճ ժամանակ անց դատավոր Վահե Դոլմազյանը կգնա որոշում կայացնելու։

  • Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը ԱԺ-ում բանակի հետ կապված թեմայի քնն…

    Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը
    ԱԺ-ում բանակի հետ կապված թեմայի քննարկումը, տեսակետների տարբերությունից և նույնիսկ բևեռացվածությունից անկախ, ի վերջո հանգում է երկու կարևոր ստրատեգիական խնդրի. կրթված երիտասարդներին Հայաստանում պահելու խնդրին և բանակի ռեֆորմացիային։
    Այս երկուսը Հայաստանի հաջորդ իշխանությունների երկար տարիների խորքային խնդիրներից են լինելու, և դրանց լուծումը պայմանավորելու է երկրի առաջընթացը։
    Լավագույն կրթություն ստացածները
    Ասում են՝ աշխարհի հիսուն լավագույն բուհերն ավարտածներին ինչ-որ պայմաններ առաջարկենք, որ վերադառնան։ Խնդիրն այն է, որ ոչ միայն առաջին 50, այլև՝ 150 բուհերն ավարտածները չեն շտապում Հայաստան։
    Ոչ թե այն պատճառով, որ հայրենասեր չեն, երկիրը չեն սիրում, երազում են օտար հողերում ապրել, այլ՝ որ Հայաստանը չունի նրանց ընդունելու պոտենցիալ։ Պետությունը նրանց առաջարկելու բան չունի։
    Սա հին խնդիր է։ «Լույս» հիմնադրամի (որն անկախ Հայաստանի լավագույն ստրատեգիական նախագծերից մեկն է) մեկնարկից ի վեր այս խնդիրն ակնառու է։
    Դրսում լավ կրթություն ստանալուց հետո Հայաստանը նրանց չի առաջարկում ստացած կրթությանը համապատասխան աշխատանք։ Այդ աշխատանքն ու աշխատավայրերը ոլորտների ճնշող մեծամասնության պարագայում պարզապես չկան։
    Այս պրոբլեմի լուծումը օրենքների, խրախուսումների, պատիժների մեջ չէ, այլ՝ երկրի պոտենցիալի բարձրացման։ Ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի՝ Հայաստանում միջազգային խոշոր կորպորացիաները և տեխնոլոգիական առաջատար ուղղությունները բավարար չափով ներկայացված չեն։ Հայաստանի պոտենցիալն այնքան փոքր է, որ աշխարհի բուհերի լավագույն տասնյակում ընդգրկված բուհի ուսանողի համար այստեղ նույնիսկ ուսումնական ստաժ (ինտերնշիփ) անցնելը լուրջ խնդիր է։
    Լուրջ խնդիր է կրթված երիտասարդների ներգրավումը հանրային, քաղաքական, համայնքային կյանքին։ Ո՞ր համայնքի ավագանու ընտրություններում Հարվարդ ավարտածն ավելի շատ ձայն կհավաքի, քան՝ տեղի կիսագրագետ ազդեցիկը։
    Բոլոր ոլորտներում նույն վիճակն է։ Պետությունը նախ պետք է ձևակերպի իր ստրատեգիական պահանջարկը՝ լավ կրթության, հետո ապահովի այդ պահանջարկը տնտեսական պոտենցիալով։
    Սա ստրատեգիական խնդիր է՝ տարբեր բարդ, բայց երևացող լուծումներով։
    Բանակի ռեֆորմացիա
    Ակնհայտ է, որ բանակի նախապատերազմյան մոդելն այսօրվա Հայաստանի համար իմաստ չունի, հնարավորությունն էլ այլևս չկա։ Նույնքան ակնհայտ է, որ այս հարցում նախընտրական պոպուլիզմը չպետք է տեղ ունենա։ Ծառայության ժամկետն իջեցնել 1.5 տարվա՝ ձայն ստանալու համար, նշանակում է, որ ցանկացած ընդդիմադիր ուժ իրավունք ունի պահանջելու 1 տարի, կես տարի և այսպես շարունակ։ Հարցը ժամկետները չեն, ամիսները չեն, այլ՝ իմաստը, դրված խնդիրը և դրան հասնելու քայլերը։
    Բանակի ռեֆորմացիան ստրատեգիական խնդիր է, որը պետք է պատասխանի մի խումբ բարդ հարցերի և պետք է հաշվի առնի թե´ ռիսկերը, թե´ տեխնոլոգիական վերազինման ահռելի հնարավորությունն ու սուր պահանջը։
    «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյան

  • Բաքվի լրատվամիջոցները նկատել են, որ Ադրբեջանում Հնդկաստանի դեսպանը հունվարի 19-ի…

    Բաքվի լրատվամիջոցները նկատել են, որ Ադրբեջանում Հնդկաստանի դեսպանը հունվարի 19-ին չի այցելել Շեհիդների ծառուղի, ինչն արել են երկրում հավատարմագրված այլ պետությունների դիվանագետները։

  • ԱԺ 11-րդ նստաշրջանի բացման օրը բանավեճի առարկա դարձավ նաև 44-օրյային առնչվող զեկ…

    ԱԺ 11-րդ նստաշրջանի բացման օրը բանավեճի առարկա դարձավ նաև 44-օրյային առնչվող զեկույցի ներկայացնել-չներկայացնելը։
    Ի դեպ, դաշնակցական Արծվիկ Մինասյանը համաձայնեց Ալեն Սիմոնյանի հետ` ասելով, որ օրենքով վաղուց Քննիչ հանձնաժողով չկա, այդ դեպքում ինչ զեկույցի ներկայացում լիագումար նիստում։

  • Համապատասխան փուլում միջնորդություն ենք ներկայացնելու Նիկոլ Փաշինյանին և Սուրեն…

    Համապատասխան փուլում միջնորդություն ենք ներկայացնելու Նիկոլ Փաշինյանին և Սուրեն Պապիկյանին նույնպես դատակոչելու և հարցաքննելու համար:
    Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյան

  • ■ 1990 հունվարի 19ին Երասխավանի մարտերում զոհվել է ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգի…

    1990 հունվարի 19ին Երասխավանի մարտերում զոհվել է ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը:
    2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23։ 50-ից մինչև 00։ 15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել էին հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:
    ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել էին կազմակերպված պաշտպանության ։
    Մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։
    Հ.Գ. Այս օրը ծանր օր էր։ Շատ ցուրտ օր, Եռաբլուրում էդ ինչ ծանր էր, հիշում եմ։
    2023 թվականի հունվարի 19-ին Ազատի կացարանում հրդեհ էր բռնկվել, որը խլեց 15 զինծառայողի կյանք։

  • Մեծ հաղթանակ Թուրքիայի համար. Սիրիայի նախագահը հայտարարել է, որ համաձայնության ե…

    Մեծ հաղթանակ Թուրքիայի համար. Սիրիայի նախագահը հայտարարել է, որ համաձայնության են հասել քրդերի հետ․

    • SDF-ն կինտեգրվի սիրիական բանակին, գոյություն չի ունենա որպես առանձին միավոր։
    • Պետությունը կմտնի խմբավորման կողմից վերահսկվող բոլոր 3 նահանգներ՝ Ռաքքա, Դերզոր, Հասակա։
    • Քոբանիում և սահմանի երկայնքով գտնվող մյուս տարածքներում կտեղակայվեն միայն ներքին ուժեր։
    • Բնական պաշարների և սահմանային անցակետերի վերահսկողությունը կանցնի Դամասկոսին։
    «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

  • Հնդկական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Պինակա» կառավարվող հրթիռների առաջին խմբաք…

    Հնդկական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Պինակա» կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակն ուղարկվել է Հայաստան։
    Հ.Գ. Կփորձենք հայաստանյան պատասխանատուներից ևս տեղեկություն ստանալ.
  • СМИ: Иран использовал российскую систему радиоэлектронной борьбы «Тополь» для не…

    ⚡️🇮🇷🇺🇸🇷🇺СМИ: Иран использовал российскую систему радиоэлектронной борьбы «Тополь» для нейтрализации сети Starlink, которая используется террористами, поддерживаемыми Израилем и США. Ранее эта технология уже проходила боевые испытания в Украине.
    🚫Стационарный комплекс «Тополь» работает за счет анализа и отслеживания спутников Starlink, после чего подавляет их более мощным «загрязненным» сигналом, создавая разрушительный радиошум. Эта система является инструментом ограничения доступа к определенным районам и в сочетании с продвинутыми средствами подавления, такими как «Тирада-2», формирует многоуровневую угрозу.
    🚫При интеграции с другими разведывательными системами она способна определять местоположение наземных станций Starlink, превращая спутниковый интернет из защищенного средства связи в уязвимую и обнаруживаемую цель.
    🚫После успешного применения этой системы Ираном полученные оперативные данные будут представлять большую ценность для России.
    🚫С учетом почти полной зависимости украинских вооруженных сил от Starlink, мобильная версия «Тополя» может решающим образом нарушить связь противника во время критических атак, как на постоянной основе, так и в ходе наступательных операций, локальных или крупномасштабных.
    /#Иран #Россия /
    @khayalpressa313
    📹 YouTube-канал

  • ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ «Ոսկե գմբեթ» ՀՕՊ համակարգը չի կարող արդյունա…

    ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ «Ոսկե գմբեթ» ՀՕՊ համակարգը չի կարող արդյունավետ աշխատել առանց Գրենլանդիայի ներառման։
    «Այդ փայլուն, բայց չափազանց բարդ համակարգը կարող է առավելագույն արդյունավետ աշխատել միայն այն դեպքում, եթե Գրենլանդիան ներառվի դրանում, հաշվի առնելով բոլոր անկյունները, սահմանները, պարամետրերը», ասել է նա։