Category: Պաշտպանություն

  • Այն պնդումների ֆոնին, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նկատի չի…

    Այն պնդումների ֆոնին, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նկատի չի ունեցել Փաշինյանին ընտրություններին աջակցելը և լրիվ նորմալ է դիտվել ՔՊ-ի կողմից այդ հայտարարությունը, հիշեցի 2021թվականի փետրվարի 25-ին ԳՇ հայտարարությունից հետո թուրքական արձագանք-միջամտությունը։
    2021-ի փետրվարի 26, Էրդողան
    Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան։
    ■ Անկարան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանությունը բռնազավթելու փորձերին: Սա վերաբերում է նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
    Անթույլատրելի է, որ զինվորականները տապալեն ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունը։ Մենք խստորեն դատապարտում ենք ոչ միայն հեղաշրջման փորձերը, այլև ընտրված կառավարության հրաժարականի կոչերը։
    2021, փետրվարի 25, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլու
    Հ.Գ. Տեսնես սա՞ էլ նորմալ, միջամտություն չի ներքին գործերին։ Ի դեպ, մարտի կեսերին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման որոշում կայացվեց։
    Հ.Գ. Իբր բանակը իշխանություն էր զավթելու, սրանք էլ…

  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վ…

    Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
    Վերջինս ձերբակալվել է:
    Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
    ՀՀ քննչական կոմիտե

  • Ուկրաինայի նախագահ Զելենսկին հանդիպել է երկրի ԶՈՒ նախկին գլխավոր հրամանատար Վալե…

    Ուկրաինայի նախագահ Զելենսկին հանդիպել է երկրի ԶՈՒ նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հետ։
    Նրանք քննարկել են ներկայում ակտուալ դիվանագիտական խնդիրներ։

  • Ուզբեկստանի պետական սահմանին մարտական հերթապահության է անցել նոր հատուկ ստորաբաժ…

    Ուզբեկստանի պետական սահմանին մարտական հերթապահության է անցել նոր հատուկ ստորաբաժանում, որը հագեցած է Bayraktar օպերատիվ-տակտիկական անօդաչու թռչող սարքերով։

  • Տրամաբանությունը հուշում է, որ Բաքուն չպետք է ցանկանա վերածվել Իրանի հարվածների …

    Տրամաբանությունը հուշում է, որ Բաքուն չպետք է ցանկանա վերածվել Իրանի հարվածների թիրախի. կան մի շարք հանգամանքներ. Արամ Շահնազարյան
    ■ Թուրքիայի համար Իրանի դեմ բաց ճակատ բացելը կնշանակի բարդացնել հարաբերությունները Թեհրանի և Մոսկվայի հետ և ոչ միայն, կսահմանափակի նրա մանևրի հնարավորությունները։
    ■ Վաշինգտոնի համար Իրանի հետ բաց պատերազմը ներկայումս ունի չափազանց բարձր գին՝ թե՛ ներքաղաքական, թե՛ գլոբալ ռազմավարական առումով:
    ■ Վաշինգտոնը Իրանի նկատմամբ ճնշում է գործադրում՝ զսպելու Իրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի ռազմավարական ու անվտանգային դաշտերում:
    ■ ԱՄՆ-ն նպատակ ունի ստեղծել իրավիճակ, երբ Իրանը կկորցնի անմիջական ազդեցության հնարավորությունը Իսրայելի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ ճակատագրական հարաբերություններում։
    ■ Վաշինգտոնը փորձում է զրոյացնել կամ նվազեցնել տարածաշրջանային մրցակիցների հնարավորությունները, որ ԱՄՆ դաշնակիցներն ունենան առավելագույն վերահսկողություն Իրաքի, Սիրիայի, Լիբանանի և Պարսից ծոցի էներգետիկ ուղիների վրա։

    Տրամաբանությունը հուշում է, որ Բաքուն չպետք է ցանկանա վերածվել Իրանի հարվածների թիրախի. կան մի շարք հանգամանքներ. Արամ Շահնազարյան

    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի խնդրանքով հունվարի 15-ին նիստ է անցկացնելու Իրանում վերջին օրերի իրադրության վերաբերյալ, թեպետ այս օրերին տեղեկություններ են ստացվում, որ իրավիճակն ամբողջությամբ երկրի իշխանությունների վերահսկողության ներքո է: Սրան զուգահեռ՝…

  • Իրանը ստեղծել է «Մեծ չինական firewall»-ի սեփական անալոգըԽոսքը վերաբերում է ազգա…

    🇮🇷🇨🇳 Իրանը ստեղծել է «Մեծ չինական firewall»-ի սեփական անալոգը
    Խոսքը վերաբերում է ազգային ինտերնետային ցանցին, որը նախատեսված է երկրի մասնակի կամ ամբողջական անջատման համար գլոբալ ինտերնետից՝ Չինաստանի մոդելով։
    Նպատակը՝ կանխել Մոսադի և ԿՀՎ-ի հետ կապված քարոզչության և գործողությունների ազդեցությունը, որոնք օգտագործվում են բողոքի ցույցերի հրահրման և հեղաշրջման փորձերի համար։
    Իրանը այս համակարգը մշակել է ավելի քան տասը տարի՝ որպես վերահսկվող ներքին ինտերնետ։
    @armgeopolitic

  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի …

    Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
    Կատարվում է նախաքննություն: Այս պահին այսքանն է:
    Քիչ առաջ ինձ հայտնեցին Հհ քննչական կոմիտեից։ Թե ինչ հոդվածով է քրեական վարույթը, թողեցին հետոյի։

  • Կշարունակենք ամեն ինչ անել Իրանի մտահոգությունները փարատելու ուղղությամբ․ Նիկոլ …

    Կշարունակենք ամեն ինչ անել Իրանի մտահոգությունները փարատելու ուղղությամբ․
    Նիկոլ Փաշինյան

  • 4 գերիների վերադարձը և Սիրիային 2 վարձկանի փոխանցումը իրար հետ կապ չունեն: Փաշին…

    4 գերիների վերադարձը և Սիրիային 2 վարձկանի փոխանցումը իրար հետ կապ չունեն:
    Փաշինյան

  • Իրանն ու Իսրայելը 2025 թվականի դեկտեմբերի վերջին համաձայնության եկան միմյանց չհ…

    🇮🇷🇮🇱 Իրանն ու Իսրայելը 2025 թվականի դեկտեմբերի վերջին համաձայնության եկան միմյանց չհարվածելու վերաբերյալ, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
    «Դեկտեմբերի վերջին՝ Իրանում բողոքի ցույցերի սկսվելուց մի քանի օր առաջ, Իսրայելի իշխանությունները Ռուսաստանի միջոցով տեղեկացրել են Իրանի ղեկավարներին, որ չեն հարվածի Իրանին, եթե Իսրայելը հարված չստանա իրենց կողմից։ Տարածաշրջանի դիվանագետների և պաշտոնյաների տվյալներով՝ Իրանը ռուսական խողովակներով պատասխանել է, որ ձեռնպահ կմնա կանխարգելիչ հարվածից», — գրում է հրատարակությունը։
    @armgeopolitic