Category: Պաշտպանություն

  • Այն, ինչ արվում էր բանակի հետ 2018 թվականից սկսած` հրամանատարակամ կազմի դեմ վար…

    Այն, ինչ արվում էր բանակի հետ 2018 թվականից սկսած` հրամանատարակամ կազմի դեմ վարկաբեկման մի կամպանիա, գեներալները բոլորը թալանչի են և այլն, և այլն, սա բերեց բանակի շեշտակի թուլացման։
    …Իսկ ինչու էր պատերազմի ժամանակ իմ տպավորությունն այնպիսին, որ մենք պարտվում ենք։ Որովհետև բանակի նորմալ կառավարում չկար, որովհետև մինչև դա այնպիսի փոփոխություններ էին կատարվել հրամանատարական կազմում… Առանցքային պաշտոններում նշանակվել են այնպիսի մարդիկ, որոնց հագով չէր այս պատերազմը։ Իսկ կադրային քաղաքականությունը հետևյալն էր. նա չէր վստահում բանակին, և ուզում էր կարևոր պաշտոններում ունենալ լոյալ մարդկանց։ Իսկ լոյալ գեներալը կամ բարձրաստիճան սպան միշտ չէ, որ այն սպան է, ով ունի բավարար հմտություններ պատերազմում հաղթանակ ունենալու համար։
    Վատ էին նաև բանակի մատակարարման հետ կապված բոլոր հարցերը։ Ես կցանկանայի նշել նաև այն խայտառակ մոբիլիզացիան, որն արվեց Հայաստանում։ Ավելի լավ էր ոչ մի բան չանեին, քան անեին։ Մարդկանց հավաքում էին և 3֊րդ օրն այդ մարդիկ հայտնվում էին առաջնագծում։ Ոչ թե ներկա զորամիավորումները, գումարտակները համալրման էին գնում, այլ ստեղծվում էին նոր միավորումներ և ուղարկում ռազմաճակատ 3-րդ օրը։ Այդ մարդուժը պետք է համալրեր առկա ստորաբաժանումները, իրենք այլ ճանապարհով գնացին, բայց այդ դեպքում 2-3 շաբաթ պիտի մարտական ներդաշնակություն ապահովես։
    Ռոբերտ Քոչարյան

  • Ի՞նչ անենք, որ մեզ լուրջ վերաբերվեն, որ մեր խոսքը կշիռ ունենա, մենք առաջին հերթի…

    Ի՞նչ անենք, որ մեզ լուրջ վերաբերվեն, որ մեր խոսքը կշիռ ունենա, մենք առաջին հերթին պետք է լուրջ զբաղվենք բանակով, ամրացնել ՀՀ անվտանգությունը։
    Եվ ոչ թե նրա համար, որ պատերազմեն, այլ հենց նրա համար, որ չպատերազմենք։ Ձևակերպումն այսպիսին պիտի լինի։ Երբ ես խոսում եմ բանակի ուժեղության մասին, փորձում են մեղադրել մտքինն ուրիշ է։
    Մարտունակ բանակը հենց առաջինը նրա համար է, որ պատերազմ չլինի, և պետք է դրանով լուրջ զբաղվել։
    Մարտունակ բանակը նաև նրա համար է, որ ունենաս աշխարհաքաղաքական գործընկերներ։ Եթե դու չունես մարտունակ բանակ, դու գործընկերներ չես ունենալու, դու ունենալու ես աշխարհաքաղաքական շեֆեր։ Տարբերությունն էական է։ Երբ դու բանակ ունես, դու կիսում ես ինչ-որ հարցեր քո գործընկերոջ հետ։ Իսկ եթե դու թույլ ես, շեֆ ունենալով, դու դառնում ես անվտանգության սպառող, իսկ դա նշանակում է գին ես տալիս։
    Նայեք Ուկրաինան ինչ գին է տալիս, և հենց այն պատճառով, որ ինքը կռվում է, բայց ամբողջ պատերազմի հետևում Արևմուտքի ռեսուրսներն են։ Այսօր Ուկրաինայի ընդերքը գրավ է դրված
    այդ պատերազմը ֆինանսավորելու դիմաց։
    Հիմա մենք ուզում ենք ունենալ աշխարհաքաղաքական շե՞ֆ, թե՞ աշխարհաքաղաքական գործընկեր։ Ասում են` մեր սահմանը 29743 քկմ-է, դրանից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում։ Բայց հենց դու քեզ սահմանափակում ես այդ մտածելակերպով, դու արդեն պրոբլեմ ունես, դու տարածաշրջանային ոչ մի դերակատարում չես կարող ունենալ։ Քո փոխարեն որոշելու են, թե այս միջանցքը ո՞նց պիտի գնա, այս հարցը ոնց պիտի լուծվի, դու դառնալու ես տեղդ խելոք նստած, ոչ մեկ քո հետ հաշվի չի նստելու։
    Ռոբերտ Քոչարյան

  • Եվ այս կադրով ամեն ինչ ասված է այս իշխանությունների մասին, երկրի ղեկավար կոչեց…

    Եվ այս կադրով ամեն ինչ ասված է այս իշխանությունների մասին, երկրի ղեկավար կոչեցյալի, ով կադրից դուրս էր ստորագրել 2020 նոյեմբերի 9-ի եռակողմը, վազել ՊՆ և թաքնվել ՊՆ դահլիճում։
    Հ.Գ. լուսանկարը` Հետքի

  • Այսօր նոյեմբերի 9-ն է։ Մնացածը հետո կփորձեմ……

    Այսօր նոյեմբերի 9-ն է։ Մնացածը հետո կփորձեմ…

  • Բելգիայի պաշտպանության նախարարությունը 149.000 նամակ է ուղարկել 17 տարեկան քաղաք…

    Բելգիայի պաշտպանության նախարարությունը 149.000 նամակ է ուղարկել 17 տարեկան քաղաքացիներին` առաջարկելով անցնել կամավոր ծառայություն և  հետաքրքրություն դրսևորել  զինվորական ծառայության հանդեպ։
    Եվրոպական փորձագետների դիտարկմամբ, «կամավոր զորակոչն» առաջին քայլն է Բելգիայում վերադարձնելու համընդհանուր զինվորական ծառայությունը, հատկապես երբ դեռ գարնանն է պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը բարձրաձայնել այս գաղափարի մասին, քանի որ երկրի զինված ուժերը  համալրման խնդիրներ ունեն։

  • Բաքվի զորահանդեսին ցուցադրվել են Ադրբեջանի զինված ուժերի հրթիռահրետանային համակա…

    Բաքվի զորահանդեսին ցուցադրվել են Ադրբեջանի զինված ուժերի հրթիռահրետանային համակարգերը։
    — «Вена»,
    — «Гвоздика»,
    — «Акация»,
    — «Мста-С»,
    — «Пион»,
    -«Солнцепёк» (220 мм),
    — «Хризантема-С»,
    — «Дана»,
    — NORA և DITA,
    — 122 мм RM-70/85,
    — ACCULAR,
    -«Град»,
    — SkyStriker BLOK-4,
    — Qasırğa — TRLG-230A
    -TRG-300 ,
    — «Смерч»,
    -EKSTRA,
    — «Полонез»,
    — Predator Hawk (HOUK),
    — ICEBREAKER,
    -LORA.
    Հ.Գ. Երկուշաբթի մանրամասն կանդրադառնամ զորահանդեսին ներկայացվածներին` հզորություն, ո՞րն է կիրառվել 44-օրյային, ո՞րն է պատերազմից հետո ձեռք բերվել։

  • Բաքվի զորահանդեսի քաղաքական մեսիջը՝ 44-օրյա պատերազմում լուծվել է թյուրքական աշխ…

    Բաքվի զորահանդեսի քաղաքական մեսիջը՝ 44-օրյա պատերազմում լուծվել է թյուրքական աշխարհի շահերի հարցը, կամ՝ Ադրբեջանի կախյալ անկախությունը

  • Բաքվի զորահանդեսին ցուցադրվել է Predator Hawk (HOUK) բարձր ճշգրտությամբ օպերատի…

    Բաքվի զորահանդեսին ցուցադրվել է Predator Hawk (HOUK) բարձր ճշգրտությամբ օպերատիվ-տակտիկական կառավարվող հրթիռային համակարգը, որը նախատեսված է մեծ հեռավորության վրա թիրախների ոչնչացման համար։

  • Բաքվի զորահանդեսին առաջին անգամ մասնակցել են Ադրբեջանի նոր կազմավորված անօդաչու…

    Բաքվի զորահանդեսին առաջին անգամ մասնակցել են Ադրբեջանի նոր կազմավորված անօդաչու համակարգերի զորքերը։
    ● «Orbiter-1KM»
    ● «Orbiter-2», «Orbiter-3» և «Orbiter-4»
    ● «Aerostar» և «Hermes-450»
    ● «Bayraktar-TB2»
    ● «Hero-120» (HIRO) և «Sky Striker»
    ● «Orbiter-5»
    ● «Harop»
    ● KAYRA

  • Հայ զինվորի, սպայի, հրամանատարի կռվի արդյունքներն են գրված սրանց հետևում` շեհիդն…

    Հայ զինվորի, սպայի, հրամանատարի կռվի արդյունքներն են գրված սրանց հետևում` շեհիդների անունները։ Այսօր Հաղթանակի թանգարան են բացել։ Փառք հայ զինվորին, սպային, հրամանատարին։