🟨 Վլադիմիր Պուտինը հաստատել է ՌԴ-ում պետական գաղտնիքների ու հատուկ նշանակության տեղեկատվության հասանելիություն ունեցող անձանց արտասահման մեկնելու կարգը։ ▫️Իրենց ծրագրերի մասին նրանք պետք է գրավոր տեղեկացնեն ՌԴ ԱԴԾ-ին և Արտաքին հետախուզության ծառայությանը։
🟨 Իրանի Սահմանադրության համաձայն՝ նախագահի մահվան դեպքում նրա պարտականությունների կատարումը անցնում է փոխնախագահին։ ▫️2021թ. ի վեր այդ պաշտոնը զբաղեցնում է Մոհամմադ Մոհբերը։ ▫️50 օր անց տեղ կունենան արտահերթ ընտրություններ։
🟨 Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ, ինչն ամենևին չի նշանակում, թե զինծառայողները ինչ-որ պարագայի կամ սննդի կարիք ունեն: ՀՀ ՊՆ
🟨 Ադրբեջանական կողմը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով ու ալգորիթմով, որն այս անգամ մենք կիրառեցինք: Մհեր Գրիգորյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ