🟨 Ղարաբաղում ռուս խաղաղապահներն արել են գլխավորը, ինչի մասին չպետք է մոռանալ: Նրանք խաղաղություն և կայունություն են բերել հակամարտող տարածաշրջան: ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին
🟨 ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են: ▫️ԳՇ պետի կինն ու երեխաները ոչ միայն ունեն ՀՀ քաղաքացիություն, այլև 2006 թվականից մշտապես բնակվում են ՀՀ-ում: ▫️ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈՒ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին: ՀՀ ՊՆ
🟨 Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու։ ▫️Ամեն օրվա ավարտին, սուրբ Աննա եկեղեցու բակում կհավաքվենք օրն ամփոփելու և տեղեկանալու հաջորդ օրվա գործողությունների մասին։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
🟨 Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում։ ▫️Եվրոպայի հրապարակ ուղևորվող ցուցարարները պահանջում են չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը, որը կքննարկվի մայիսի 13-ին։
🟨 Խորհրդակցեցինք խորհրդարանական 2 խմբակցությունների հետ («Հայաստան» դաշինք և «Պատիվ ունեմ»,- խմբ.): Իրենք պատրաստ են իրենց պատգամավորական կազմով առաջիկա օրերին խորհրդարան մտնելու, իմպիչմենթի գործընթաց սկսելու։ ▫️Վաղվանից, առավոտյան ժամը 10։00-ից, բոլոր հնարավոր վայրերում անցկացնելու ենք խաղաղ անհնազանդության ակցիաներ։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան