🟨 Նրանք մեզ երեկ շատ մեծ՝ հսկայական գումար արժեցող նվեր են ուղարկել, այսօր հասել է։ Միջուկայինի հետ չի կապված, այլ գազի ու նավթի։ Մենք գործ ունենք ճիշտ մարդկանց հետ։ ▫️Փաստացի ունենք ռեժիմի փոփոխություն, քանի որ բոլոր հին ղեկավարները էլ չկան, նրանց փոխարեն նորերն են։ Թրամփը՝ Իրանի մասին
🟨 Հայաստանյան ընդդիմությանը խոսում է արցախցիների վերադարձի մասին՝ առանց պարզաբանելու, թե ինչ կարգավիճակով՝ անկա՞խ, թե՞ որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ ▫️Իշխանության կարծիքով՝ նման անորոշ ձևակերպումները ոչ թե լուծում են առաջարկում, այլ խորացնում են լարվածությունը և մեծացնում հակամարտության սրման վտանգը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Այսօր խորհրդանշական պարկուճի տեղադրմամբ մեկնարկեցին Երևանի համար 24 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները։ ▫️Ավելի քան 90 տարվա պատմություն ունեցող վթարային շենքի փոխարեն կառուցվում է նոր, ժամանակակից և անվտանգ մանկապարտեզ մեր երեխաների համար։ ▫️Նախկին 3 խմբի փոխարեն այստեղ կգործի 6 խումբ, ինչի շնորհիվ 80-ի փոխարեն մանկապարտեզ կհաճախի շուրջ 180 երեխա։ Տիգրան Ավինյան
🟨 Թող անընդհատ չասեն ու չխաբեն մեր ժողովրդին, թե քանի օր հետո Սամվել Կարապետյանը վարչապետ է դառնալու։ Նա Կիպրոսի և Ռուսաստանի քաղաքացի է, նա չի կարող վարչապետ դառնալ։ ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ Radar Armenia-ի«Առանց ֆիլտրի» պոդկաստում
🟨 Երիտասարդն Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ սելֆի անելիս խոստովանել է, որ երբեք չէր քվեարկի նրա կուսակցության օգտին։ ▫️Մելոնին պատասխանել է, որ դա ժողովրդավարությունն է և ամեն ինչ նորմալ է։
🟨 Աբբաս Արաղչին Սթիվ Ուիթքոֆֆի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հաստատել է Վաշինգտոնի հետ բանակցությունները: Ynet ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Լիբանանի կառավարությունը Իրանի դեսպանին պաշտոնապես հայտարարել է «persona non grata» և հրահանգել լքել երկրի տարածքը։ ▫️Միաժամանակ, Բեյրութը հետ է կանչում իր դեսպանին Թեհրանից։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ