🟨 Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից 163 աշխատակից է մեկնել Իրան-Հայաստան սահման։ Այս պահին ատոմակայանում մնում է մոտ 300 մարդ։ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչով
🟨 Իրանը մերժել է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկած ծրագիրը և ներկայացրել է հրադադարի իր պայմանները։ Իրանական պետական ԶԼՄ-ներ
🟨 Վաշինգտոնը Պակիստանի միջոցով Թեհրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր։ ▫️Դրանում ներառված են անվտանգության հիմնական հարցերը, այդ թվում՝ միջուկային ծրագիրը և ծովային ուղիների վերականգնումը։ New York Times
🟨 Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020թ․ և, արդյունքում, ձեռք ենք բերել պետություն և անկախություն։ Սրանից առաջ էդ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել են իրենց շահերին։ ▫️Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր պետության համար, մեր շահերի համար, մեր ապագայի համար, մեր ինքնության համար։ Նիկոլ Փաշինյան
🟨 Հայրենասիրության մոդելը, որով մենք ապրել ենք Խորհրդային միությունում՝ Երկրորդ աշխարհամարտից հետո, Երրորդ հանրապետությունում հիմնականում, էդ մոդելի հեղինակը Ստալինն է։ Դա որևէ կապ չունի մեզ հետ։ Նիկոլ Փաշինյան
🟨 Վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել։ Հիմա էլ նոր բան են սկսել ասել՝ խաղաղությունը, բայց երաշխավորով։ ▫️Երաշխավորներն առհասարակ հետապնդում են իրենց շահը։ Արարատ Միրզոյան
⬛️ Մասիսում 75-ամյա տղամարդը դանակահարել է նախկին կնոջը։ Ըստ նախնական տվյալների՝ դրդապատճառը խանդն է։ ▫️70-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։ ՆԳՆ ոստիկանություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ռուսաստանի շփումները ԱՄՆ ներկայացուցիչների հետ Ուկրաինայի հարցով շարունակվում են։ ▫️Մոսկվան տեղեկություններ է ստանում Վաշինգտոնի և Կիևի միջև բանակցությունների ընթացքի մասին։ Դմիտրի Պեսկով