🟨 Եթե Այաթոլլան վաղն ասեր, որ ուզում է հանդիպել Թրամփի հետ, Թրամփը կհանդիպեր նրան։ ▫️Ոչ թե որովհետև համաձայն է նրա հետ, այլ որովհետև կարծում է, որ աշխարհում խնդիրներն այդպես են լուծվում։ Թրամփը որևէ մեկի հետ հանդիպելը զիջում չի համարում։ Մարկո Ռուբիո
🟨 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը կատարվել է՝ ամբողջ գիշերը մայրաքաղաքի ողջ տարածքում իրականացվել են փոսալցման աշխատանքներ։ Գագիկ Շամշյանը տեսանյութ է հրապարակել
🟨 Ում վրա քրեական գործ են հարուցում, կուսակցություն է ստեղծում, պարզվում է՝ ինքը վաղեմի քաղաքական գործիչ է։ ▫️Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի թեկնածու առաջադրվել. դա հերթական ֆեյք խոսակցությունն է: Ալեն Սիմոնյան Տեսանյութը՝ News.am-ի
🟨 Աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունը՝ NVIDIA-ն, միլիարդներ է ներդնում Հայաստանում՝ չիպերի արտադրության մեջ։ Սա հսկայական, կոնկրետ և խորհրդանշական նշանակություն ունեցող փաստ է։ ▫️Եթե մենք այսօր ունենայինք իմ ստեղծած տեխնոլոգիական համալսարանը, և Իվանիշվիլին չոչնչացներ այն, նման ձեռնարկություն անպայման կբացվեր Վրաստանում։ Միխեիլ Սաակաշվիլի
🟨 Երբ փոփոխություն արվի Հայաստանի սահմանադրության մեջ, հաջորդ իսկ օրը կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Սակայն արդեն իսկ Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության։ ▫️Ինչ վերաբերում է [ԼՂ] բնակչության վերադարձին, դա կարող է դիտարկվել միայն փոխադարձության սկզբունքով։ Իլհամ Ալիև