🟨 Շոյված եմ արդյունքից, վստահությունն ինձ համար պարտավորեցնող է։ Կարծում եմ՝ Ալեն Սիմոնյանը շատ լավ ԱԺ նախագահ է եղել և առաջինն է, որ մինչև ժամկետի վերջ այդ պաշտոնը կզբաղեցնի։ Ռուբեն Ռուբինյան
🟥 Ռուբեն Ռուբինյանը ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու: Նիկոլ Փաշինյան
🟨 Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը և Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրեն Անետա Բաբայանը հունիսի 22-23-ը մասնակցել են Լոնդոնում կայացած «EBRD Green Cities Mayors’ Meeting»-ին, որի շրջանակում քննարկվել են քաղաքային զարգացման ծրագրերի ֆինանսավորման, իրականացման և միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին։ ▫️Միջոցառման ընթացքում ներկաներին ողջունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետն իր խոսքում կարևորել է IUCN-ի Ազգային կոմիտեի ստեղծումը՝ բնապահպանական ոլորտում նոր նախաձեռնությունների իրագործման տեսանկյունից: ▫️Միջոցառման ավարտին պաշտոնապես ստորագրվել է Ազգային կոմիտեի «տեսլական և առաքելություն» փաստաթուղթը։ Երևանի քաղաքապետարան