🟨 Պարսից ծոցի արաբական երկրները դիտարկում են Իրանի դեմ պատերազմի մեջ մտնելու տարբերակը, սակայն դեռևս չեն անցել բացահայտ ռազմական գործողությունների։ The Wall Street Journal ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 Այսօր ժամը 14:10-ին Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ։ ▫️Այն զգացվել է՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Մադինա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
🟨 Մարտի 24-ին՝ ժամը 14:35-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Ճանապարհային դեպարտամենտ
🟨 Մարտի 24-ին՝ ժամը 12։15 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Ճանապարհային դեպարտամենտ
🟨 Իրանը բաց էր բանակցությունների համար մինչև Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները, այդ մասին ամբողջ աշխարհը գիտի։ ▫️ԱՄՆ-Իրան շփումների կարգավիճակն անհայտ է, կողմերի հայտարարությունները հակասական են։ Դմիտրի Պեսկով
🟨 Հաշվի առնելով, որ ճանապարհահատվածի փակման հետ կապված նախորդ հրապարակումը սխալ է ընկալվել՝ տեղեկացնում ենք, որ ապրիլի 3-ից 90 օրացուցային օրով փակվելու է բացառապես Արաբկիր վարչական շրջանի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը՝ հիմնանորոգման նպատակով։ Երևանի քաղաքապետարան
🟨 Ապրիլի 3-ից 90 օրացուցային օրով կփակվի Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի պողոտա՝ Ա.Ավետիսյան — Վ.Փափազյան փողոցների հատման խաչմերուկը Վաղարշյան — Ա.Ավետիսյան փողոցների հատման խաչմերուկին միացնող ճանապարահատվածը՝ հիմնանորոգման նպատակով: Երևանի քաղաքապետարան
🟨 Մարտի 24-ին՝ ժամը 12։15 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Ճանապարհային դեպարտամենտ
🟨 Լավ չի՞, որ ՀՀ-ն որևէ պրոցեսի մեջ, որտեղ պիտի մեր երեխաները զոհվեն, չկա։ Վա՞տ է դա։ ▫️Այո, «Քաղաքացիական պայմանագիրը» խաղաղության կուսակցություն է, այո՝ մնացածը՝ մեծամասնությունը, հիմնական ընդդիմադիր դերակատարները պատերազմի կուսակցություն են։ Ալեն Սիմոնյան
🟨 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի կենտրոնների բոլոր աշխատակիցների աշխատավարձը ապրիլի 1-ից կբարձրանա 30 տոկոսով։ Արսեն Թորոսյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ