🟨 «Արարատցեմենտի» վերևից կադրեր են ցույց տալիս, դա 21-րդ դարի գործարա՞ն է։ Դա ավար է, թալանի օբյեկտ: ▫️Պարոն Ծառուկյանին մի առիթով ասել եմ՝ ամոթ է, մուտքի հատվածը ոնց որ գոմ լինի, մի քիչ կարգի բերեք: Նիկոլ Փաշինյան
🟨 Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով պետք է որոշենք՝ ինչպես ենք շարունակում աշխատանքը, ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որ կայացնենք համապատասխան որոշումներ։ Այդ թեմայով հիմա քննարկումներ ընթանում են։ Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցի մասին
🟨 Մեր կառավարության վերջին հերթական նիստն է։ ▫️9-րդ գումարման ԱԺ-ի ձևավորման առիթով կիրակի օրը հրաժարական ենք տալու, որից հետո ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ըստ Moody’s-ի՝ ՀՀ սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայվել է կայունից դրականի, իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է Ba3 մակարդակում։ Նիկոլ Փաշինյան
🟨 Հայաստանում սննդի որակի խնդիրներին պետք է անդրադառնանք։ ▫️Ինչքանո՞վ են արտադրանքերը որակական ստանդարտներին համապատասխանում։ Ես վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, ինձ համար ակնհայտ է, որ այդտեղ խնդիր կա։ Նիկոլ Փաշինյան
🟨 ՌԴ-ի կողմից Ուկրաինայի արևմտյան հատվածի ուղղությամբ իրականացված զանգվածային հրթիռային հարձակման ընթացքում տեղի է ունեցել Լեհաստանի օդային տարածքի խախտում։ Դոնալդ Տուսկ
🟨 Հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, Մալաթիա-Սեբաստիայում կազմակերպված միջոցառումների արդյունքում՝ ոչ սահմանված և ոչ նախատեսված վայրերում առևտրի իրականացման համար կազմվել են համապատասխան արձանագրություններ՝ կազմակերպելով առգրավման գործընթաց՝ մոտ 8 տոննա տարբեր ապրանքատեսականի։ ▫️Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: Երևանի քաղաքապետարան