🟨 Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ներկայացվել է հայց․ 300 մլն դոլարի գույք է ապօրինի ձեռք բերել, այսինքն՝ թալանված է ժողովրդից։ Թող գա էստեղ ու պատասխանի։ Առյուծներից է խոսում, թող գա տեսնենք՝ ով է կատուն և ով է առյուծը։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ես եմ այն մարդը, որ ասել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և դա ցույց է տալիս իմ հավատարմությունն այն պրոցեսներին, որոնցում ներգրավված եմ եղել 1988թ․-ից, բայց քաղաքական լիդերի դերն է՝ տեսնել, որ երբ երկիրը հայտնվել է թակարդի մեջ, կամք ունենա դուրս գալ այդ թակարդից։ Նիկոլ Փաշինյան
🟨 Հանրապետության հրապարակում ադրբեջանական մուղամի ներքո պատռվել է ՀՀ քարտեզը։ Հունիսի 7-ին ժողովուրդը պատռելու է ձեր քաղաքական դիմակը, դուք նվեր եք Ալիևի համար։ Արման Բաբաջանյանը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդուն
🟥 «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողը զանգահարել է ՌԴ հայերի միության մի քանի կառույցների ղեկավարներին և ներկայանալով որպես ՌԴ ԱԴԾ (ФСБ) սպա, մանրամասներ պարզել ՌԴ-ում հայերի հավաքագրման գործընթացից։ ▫️Ուլյանովսկի հայ համայնքի ղեկավար Արսեն Աբրահամյանը խոստովանել է, որ համայնքի անդամները հրահանգավորված են քվեարկել «Ռուսաստանի թիմի» օգտին։ Նա առանձնացնում է 4 ուժ՝ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան և Արման Թաթոյան, որոնց պետք է աջակցել։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Թումանյանի անվան զբոսայգում մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը՝ «Թամար» բալետային ստեղծագործության համաշխարհային առաջնախաղով։ ▫️ Հունիսի 5-ին և հունիսի 6-ին՝ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան է: Երևանի քաղաքապետարան
🟨 2026թ. ընտրության ամենամեծ սպառնալիքը հայ-ադրբեջանական բանակցային մեթոդաբանության փոփոխությունն է։ Միլիարդատերերի եռյակը չի էլ թաքցնում, որ չի կատարելու կնքված համաձայնությունները։ ▫️Մեծագույն վտանգ է, որ Հայաստանը կրկին կմտցվի ստատուս-քվոյի մեծ խաբեության մեջ, երբ իշխանության պահպանման համար դրսում բանակցում են մի բան, ներսում քարոզում 180 աստիճան հակառակը։ Արտապատվիրակելով Հայաստանի շահերը և ձգձգելով ամեն ինչ՝ կրկին կհասցնեն նոր աղետի եզրին ու ճիշտ պահին կհեռանան այլընտրանքային քաղաքացիության հայրենիք։ Նժդեհ Հովսեփյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ #Radar_վերլուծություն
🟨 ՀՀ ՊՆ ՌՈ-ն իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու համար, ներառյալ ՀՀ սահմանային անցակետերում, իրականացնում է ծառայություն։ ▫️Նպատակն է աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում: ՀՀ ՊՆ
🟨 Մեր քվեները երբեք չեն նվազի, այլ լիարժեք մեր քվեները կան, ժողովուրդը սպասում ա, գիտեն, որ Ծառուկյանը իր խոսքի տերն ա, ինչ որ ասել ա, դա իրականություն ա դառնալու։ Գագիկ Ծառուկյան