🟨 ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունիսի 3-ին հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, այդ թվում՝ TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, որը միտված է աջակցելու առևտրին, փոխադրումներին, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածությանը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
🟨 Հունիսի 5-ին, ուղիղ ժամը 20։00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում սպասում եմ մեկ մարդու, այն մեկ մարդուն, որ պետությանը տեր է, անկախությանը տեր է, ապագային տեր է, խաղաղությանը տեր է։ ▫️Եվ այդ մեկ մարդը դու ես։ Նիկոլ Փաշինյան
🟨 ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար Արծրուն Մարգարյանի սպանության գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Radar Armenia-ն մանրամասն ներկայացնում է՝ ո՞վ էր Արծրուն Մարգարյանը, և ի՞նչ էր տեղի ունեցել 1999 թ.-ին։ ▫️Մարգարյանը խիստ կարևոր դերակատար էր ուժային կառույցներում և նրա նկատմամբ մահափորձը 1998թ. և ապա սպանությունը 1999թ., շատերը դիտարկում են որպես հանգուցային իրադարձություն 1998թ. իշխանափոխության և ապա նաև Հոկտեմբերի 27-ի համատեքստում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Վերացվել են ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999թ․ կայացված որոշումները. նրա նախկին թիկնապահները կրկին մեղադրյալի կարգավիճակ ունեն: ▫️Նոր դատաբժշկական փորձաքննությամբ արձանագրվել է, որ առկա վնասվածքի պայմաններում գործնականում…
🟨 Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ, սակայն պայմանով՝ «Հեզբոլլահը» պետք է ամբողջությամբ դադարեցնի կրակը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՌԴ-ն հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով։ ▫️Ադրբեջանը կարող է Ռուսաստանին մատակարարել ավելի շատ գյուղատնտեսական արտադրանք, քան Հայաստանը։ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտով
🟨🎥 2024թ. ապոկալիպտիկ մահախոսականներով մարդկանց հույզերի հետ էին խաղում, որ սահմանազատմամբ գալիս է Հայաստանի վերջը։ Այս մանիպուլյացիան քանիցս կրկնվեց նաև նախընտրական բանավեճերում։ ▫️Radar Armenia-ն ներկայացնում է կարճ փաստագրական ֆիլմ, թե ինչ էին գուժում սահմանազատման մասին և, ի հակառակ դրան, ինչպիսին է կյանքը Կիրանցում այսօր՝ ուղիղ 2 տարի անց։ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՖԻԼՄԸ
🟨 Ստեղ մասնակիցների մեծ մասը «Տավուշը հանուն փրկության» էին անում․ էսօր էնտեղ խաղաղություն ա, նույն Կիրանցում 50 տուն է ավելացել։ Ալեն Սիմոնյան