🟨 Ուֆայում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է բնակելի շենքի, արդյունքում հրդեհ է բռնկվել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ ▫️Ուֆայի օդանավակայանը փակվել է երկու ժամով։
🟨 Մենք չենք օգտագործում Հորմուզի նեղուցը. մեզ այն հարկավոր չէ։ ▫️Եվրոպային, Կորեային, Ճապոնիային և Չինաստանին է այն պետք. նրանք ստիպված կլինեն մի փոքր միջամտել։ Դոնալդ Թրամփ
🟨 Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ ▫️Բեռնատարի վարորդը ձերբակալվել է: ՔԿ խոսնակ
🟨 Հանդիպել եմ Հայաստանի Շինարարների միության և «Կառուցապատողների հայկական ասոցացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ։ ▫️Քննարկել ենք Երևանում կիրառվող թվայնացման գործիքները, ինչպես նաև քաղաքաշինական ներդրումային ծրագրերը։ Այս ուղղությամբ կարևոր տեղեկատվությունն ու տվյալները, ինչպես գիտեք, հասանելի են gis.yerevan.am հարթակում։ Տիգրան Ավինյան
🟨 Խելացի կանգառներ Երևանում. ավտոբուսների ժամանելը երևում է էլեկտրոնային տախտակներին։ ▫️42 «խելացի» կանգառներում տեղադրված էլեկտրոնային տախտակները հատկապես օգտակար են այն քաղաքացիների համար, ովքեր ինտերնետ կամ սմարթֆոն չունեն։ Դրանք ևս մեկ քայլ են դեպի ժամանակակից և կանխատեսելի հասարակական տրանսպորտ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ