🟨 ԱՄՆ-ն եվրոպացի դաշնակիցներին խնդրել է Հորմուզի անվտանգության ապահովման համար կոնկրետ ծրագրեր ներկայացնել մի քանի օրվա ընթացքում՝ հրադադարից հետո։ Bloomberg
🟨 Ֆրանսիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ ▫️Մակրոնն ընդգծել է Լիբանանում մարտական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը։ Փեզեշքիանը նշել է, որ Ֆրանսիայի դերն այս փուլում կարևորագույն նշանակություն ունի։
🟨 Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցություններից առաջ սահմանափակվել է դեպի կառավարական շենքերի համալիր մուտքը։ Ապրիլի 9-ը և 10-ը հայտարարվել են ոչ աշխատանքային։
🟨 Իրանն սկզբում առաջարկեց 10 կետից բաղկացած ծրագիր, որն անընդունելի էր։ Ապա առաջարկեցին ավելի ողջամիտ, բոլորովին այլ և հակիրճ ծրագիր։ ▫️Նախագահ Թրամփի կարմիր գծերը, մասնավորապես՝ Իրանի ուրանի հարստացման դադարեցումը, չեն փոխվել։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթ