🟨 Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցություններից առաջ սահմանափակվել է դեպի կառավարական շենքերի համալիր մուտքը։ Ապրիլի 9-ը և 10-ը հայտարարվել են ոչ աշխատանքային։
🟨 Իրանն սկզբում առաջարկեց 10 կետից բաղկացած ծրագիր, որն անընդունելի էր։ Ապա առաջարկեցին ավելի ողջամիտ, բոլորովին այլ և հակիրճ ծրագիր։ ▫️Նախագահ Թրամփի կարմիր գծերը, մասնավորապես՝ Իրանի ուրանի հարստացման դադարեցումը, չեն փոխվել։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթ
🟨 Մոսկվան չի կարող անտեսել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները, ինչպիսիք են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ընդունումը։ ▫️Այս փոփոխությունները կարող են զգալի սահմանափակումներ դնել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի անվանումների վրա։ Կարևոր է, որ դա չարվի ընդդիմության ընտրական հնարավորությունները միտումնավոր սահմանափակելու համար։ Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է»։ Մարիա Զախարովա ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ընթացքի մեջ են հին ավտոտնակների ապամոնտաժման և բակի բարեկարգման աշխատանքները, որոնց արդյունքում կստեղծվեն նոր ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակ և կանաչապատ գոտիներ: Արմեն Փամբուխչյան
🟨 Գոհ ենք ԱՄՆ-Իրան հակամարտության ժամանակավոր հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունից։ ▫️Անկարան շարունակի ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Հաքան Ֆիդան