🟨 Մակրոնը նշել է, որ իր աչքի կարմրությունը վտանգավոր չէ։ Նա խնդրել է ուշադրություն չդարձնել՝ կատակով համեմատելով «վագրի աչքի» հետ, որը խորհրդանշում է ուժ և վճռականություն։
🟨 Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից: ▫️10 բենզալցակայանում ապամոնտաժվել են Երևան քաղաքի ավագանու սահմանված պահանջներին չհամապատասխանող գովազդային վահանակները: Երևանի քաղաքապետարան
🟧 Այսօր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում։ ՏԿԵՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Անհրաժեշտ կամք կա ինչպես Ադրբեջանի և Թուրքիայի, այնպես էլ ՀՀ-ի կողմից ▫️TRIPP-ի շրջանակային փաստաթուղթի շուրջ 2 ժամանոց քննարկումներ ենք ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ։ Հաքան Ֆիդան
🟧4 գերիների վերադարձը և Սիրիային 2 վարձկանի փոխանցումը իրար հետ կապ չունեն։
▫️Աշխատում ենք նաև Սիրիայի հետ հարաբերությունների ուղղությամբ, հույս ունենք այդ որոշումը նաև Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի։ Նիկոլ Փաշինյան
🟨 Համաձայնեցված շրջանակում պատրաստ ենք անխոչընդոտ հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև՝ այն սկզբունքներով, որոնց մասին բազմիցս խոսել ենք։ Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ