🟨 2025թ. դեկտեմբերի կեսերից ՀՀ է ներմուծվել ադրբեջանական արտադրանքի բենզին։ Դեկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է՝ ▫️Premium — 15 %, ▫️Regular — 8 %։ Նիկոլ Փաշինյան
🟨 «Զանգեզուրի միջանցքը» կգործարկենք մինչև 2030թ.։ Ադրբեջանական կողմը շարունակում է աշխատանքները։ Նախիջևանի կողմում կան որոշ անավարտ աշխատանքներ։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու
🟨 2026թ. Երևանում «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից ստերջացված, կատաղություն հիվանդության դեմ պատվաստված և վերապատվաստված շները կկրեն կանաչ տարբերանշաններ: Երևանի քաղաքապետարան
🟨⬛️ Իրանում ցույցերը շարունակվում են: BBC-ն, հղում անելով «Իրանյան մարդու իրավունքներ» (IHRNGO) կազմակերպությանը, հայտնում է, որ Իրանում սպանվել է առնվազն 648 ցուցարար:
🟨 Սուպերգավաթի հանդիպման ժամանակ Ալոնսոն խնդրել է «Ռեալի» խաղացողներին չեմպիոնական միջանցք կազմել «Բարսելոնայի» համար, սակայն Մբապեն թիմին դուրս է բերել խաղադաշտից։