⬛️ Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: ▫️Իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման միջոցառումները, սակայն վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, արձանագրվել է կենսաբանական մահ։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների՝ երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից։
🟨 Կստեղծվի նոր գործընկերային առաքելություն Հայաստանի հետ, որը կկենտրոնանա այնտեղ նրանց առջև ծառացած հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի վրա։ Կայա Կալլաս
🟨 Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից։ ▫️ԱՄՆ-ն, հրահրելով տարածաշրջանի երկրներին, փորձել է շրջանցել Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը՝ խախտելով փոխըմբռնման հուշագրի 5-րդ հոդվածը և վտանգելով տարածաշրջանում նավագնացության անվտանգությունը։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայի