🟨 Ռուսաստանից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 000 տոննա տարբեր բեռներ։ Ավելին, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստան։ Իլհամ Ալիև
🟨 Այսօր Վարդավառն էր: ▫️Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել էր հետաքրքիր ու գունեղ ծրագիր։ Ողջ օրվա ընթացքում տեղի ունեցան ջրային միջոցառումներ, վազքի մարաթոն, իսկ հարակից տարածքում գործում էին մանկական ժամանցի և սննդի գոտիներ։ ▫️Կայացավ տոնական համերգ՝ սիրված հայ արտիստների և իտալացի հանրահայտ DJ Ալեքս Գաուդինոյի մասնակցությամբ: Երևանի քաղաքապետարան
🟩 Հուլիսի 12-ին տարվա ամենաջրառատ իրադարձությունը` Վարդավառը, Հանրապետության հրապարակում էր համախմբել երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին։ Երևանի քաղաքապետարան
🟨 Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել, ուղևորափոխադրումը կիրականացվի շաբաթը մեկ անգամ՝ Կրասնոգվարդեյսկի ավտոկայանից։ Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտով