🟧 Կարծում եմ՝ պատերազմն արդեն ավարտված է։ Եթե նայեք, Իրանը ռազմական տեսանկյունից այլևս ոչինչ չունի։ Ես որևէ ուղերձ չունեմ նրան (Իրանի նոր հոգևոր առաջնորդին,-խմբ.)։ Դոնալդ Թրամփ
🟨 Թրամփը զանգահարել է Պուտինին՝ քննարկելու միջազգային ներկայիս իրավիճակը։ ▫️Պուտինը Թրամփին է ներկայացրել իր տեսակետներն իրանական հակամարտության կարգավորման վերաբերյալ։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով
🟨 Իրանի հարձակումներն Ադրբեջանի և Պարսից ծոցի երկրների վրա անընդունելի են, մենք հստակ հայտարարել ենք այդ մասին։ ▫️Թուրքիայի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռները չեզոքացվել են, Իրանն ստացել է համապատասխան նախազգուշացումներ։ Ռեջեփ Էրդողան
🟨 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ ▫️Մարտի 10-ին Փարիզում վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։ Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ:
🟨 Երևանի մետրոպոլիտենի 4 կայարաններում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինել ենք շարժասանդուղքները: ▫️10 կայարաններում էլ հիմնովին փոխարինել ենք մուտքի և ելքի դռները, որոնք հարմարեցված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Տիգրան Ավինյան
🟨 Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի կազմակերպած հանդիպմանը։ ▫️Տարածաշրջանի մի շարք երկրների ղեկավարներ քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը։
🟨 Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍՆ աջակցությամբ «Արտ Փսիխոզ» ներկայացումը հյուրախաղերով հանդես կգա Հայաստանի բոլոր մարզերում։ ▫️Ապրիլի 25-ից հուլիսի 10-ը «Արտ Փսիխոզ» ներկայացումը կշրջագայի Հայաստանի մարզերով։ Երևանի քաղաքապետարան