🟨 Ավստրալիայում մարդկանց ամբոխը վազել է Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականին տեղափոխող ավտոբուսի հետևից՝ վանկարկելով «փրկեք մեր աղջիկներին» և պահանջելով ապաստան տրամադրել խաղացողներին։
🟨 Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից։ Թուրքիայի ՊՆ
🟨 Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայում «Պրոյսեն Մյունստեր»-«Հերտա» հանդիպման ժամանակ երկրպագուներից մեկը իջել է տրիբունայից և դուրս քաշել մոնիտորի սնուցման լարը՝ անջատելով VAR համակարգը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում։ Հարավային ցիկլոնների ներթափանցումը ՀՀ տարածք հիմնականում դիտվում է Իրաքի շրջաններից, այլ ոչ թե Իրանից։ ▫️Առաջիկա 10 օրերին Իրանի տարածքում նկատվում է օդային հոսանքների արևմուտք-արևելք տեղաշարժ, այսինքն օդային զանգվածները Իրանի տարածքից տեղաշարժվում են դեպի Թուրքմենստան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Թուրքիային և Կիպրոսին, Զինված ուժերի գլխավոր շտաբը հստակորեն և պաշտոնապես հայտարարել է, որ նման հարվածներ չեն իրականացվել Իրանի ներսից կամ մեր ԶՈՒ-ի կողմից։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայի
🟨 Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի՝ մարտի 11-ին, ելույթ կունենա Ստրասբուրգի խորհրդարանում։ ▫️Սա կլինի պարոն Փաշինյանի երկրորդ ելույթը Եվրախորհրդարանում՝ 2023թ․-ի նախորդ այցից հետո։ ԵԽ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Թուրքիան Հյուսիսային Կիպրոսում տեղակայել է վեց F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր։ ▫️Անկարան կարող է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ կախված իրավիճակի զարգացումից։ Թուրքիայի ՊՆ