🟨🟥 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 14։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կասկադն ավարտուն տեսք կունենա։ Ծրագիրն իրականացվելու է ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի հիման վրա: ▫️Պարոն Վիլմոտն այսօր Երևանում էր, ում հետ քննարկեցինք հետագա աշխատանքների ընթացքը։ Տիգրան Ավինյան
🟨 Դրական, շատ բովանդակալից և անկեղծ զրույց ունեցա նախագահ Թրամփի հետ։ ▫️ԱՄՆ-ն առաջարկեց անվերապահ հրադադարի ռեժիմ՝ Ուկրաինան ընդունեց այն։ Մեր թիմերը կշարունակեն բանակցությունները Սաուդյան Արաբիայում։ Վոլոդիմիր Զելենսկի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Թրամփի հետ զրույցում Զելենսկին խնդրել է Ուկրաինային լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել, ԱՄՆ նախագահը կդիտարկի խնդրանքը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթ
🟨 Նախորդ տարի Երևանում անցկացվել է ավելի քան 29.000 մետր երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել՝ 1500 մետրը: ▫️Ընդլայնվել են կանաչապատ գոտիները: 2025թ․ ծրագրերի շարքում տեղ են գտել մայր ջրագծերի կառուցման, հները նորերով փոխարինելու և վերազինելու աշխատանքները: Երևանի քաղաքապետարան
🟨 Տեղեկություններ կան, որ Իրանը դեռևս մեծ քանակությամբ պաշարներ է ուղարկում հութիներին: ▫️Իրանը պետք է անհապաղ դադարեցնի այդ մատակարարումները։ Թող հութիներն իրենք կռվեն։ Նրանք ամբողջությամբ կոչնչացվեն։ Դոնալդ Թրամփ
🟨 Վիեյրայի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրմանը։ ▫️Դա լավ հիմք կարող է հանդիսանալ տարածաշրջանում կայունության և համապարփակ խաղաղության համար: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ես հենց նոր ավարտեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ շատ լավ հեռախոսազրույցը։ Այն տևեց մոտ մեկ ժամ։ ▫️ Քննարկման մեծ մասը նախագահ Պուտինի հետ երեկվա զրույցի վրա էր հիմնված՝ ՌԴ և Ուկրաինայի խնդրանքներն ու կարիքները համակարգելու նպատակով: Մենք ճիշտ ուղու վրա ենք։ Դոնալդ Թրամփ