🟨 Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ ▫️Պուտինը Թրամփին տեղեկացրել է, որ մարտի 19-ին ռուսական և ուկրաինական կողմերի միջև 175-ը 175-ի դիմաց գերիների փոխանակում կիրականացվի: Կրեմլի մամուլի ծառայություն
🟨 Մարտի 19-20-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլի Դաշնային Հանրապետություն: ▫️Ծրագրված է Արարատ Միրզոյանի և Բրազիլի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ
🟨🟥 Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ ▫️Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։ Նիկոլ Փաշինյան
🟨 ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի պատվիրակության հետ քննարկեցինք առաջիկա ծրագրերը: Մեր առաջնահերթությունների թվում են. ▫️250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը, ▫️դեպոների վերակառուցումը, ▫️Դալմայի այգիների տարածքում 230 հա անտառպուրակի հիմնումը, ▫️Նորագյուղի վերակառուցումը, ▫️մետրոպոլիտենի արդիականացումը, ▫️Թբիլիսյան-Եղվարդ ճանապարհահատվածի կառուցումը: Տիգրան Ավինյան