🟨 Պուտինի միակ առավելությունը, որ դեռ մնացել է, բալիստիկ հրթիռներն են։ ՌԴ-ն այլևս չունի․ Ուկրաինան ուժեղացել է թե՛ մարտի դաշտում, թե՛ օդում։ Վոլոդիմիր Զելենսկի
🟥 Որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում։ Այդ նպատակով ներկայացրել եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում, որը վաղը պաշտոնապես կներկայացվի ԿԸՀ։ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 95-ամյակին նվիրված ճամփորդող ցուցահանդեսների միջազգային շարքը մեկնարկել է Չինաստանում։ ▫️ՉԺՀ Շանսի նահանգային թանգարանում բացվեց Երևան քաղաքի պատմության թանգարանի «Նոյի երկիր» խորագիրը կրող ցուցահանդեսը: ▫️Մինչև տարեվերջ ցուցահանդեսը կներկայացվի նաև Հեբեյի և Շանդունի նահանգային թանգարաններում՝ շարունակելով ներկայացնել հայկական մշակույթն ու Երևանի պատմությունը չին այցելուներին։ Երևանի քաղաքապետարան
🟨 Հուլիսի 4-ից 12-ը Երևանը հյուրընկալում է FIBA EuroBasket 2026 U-16 C դիվիզիոնի Եվրոպայի առաջնությունը, որի պաշտոնական հովանավորն է Evocabank-ը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ #Radar_Ads
🟨 Իրանցի գործարարները Գագիկ Ծառուկյանի գործով նամակ են փոխանցել Radar Armenia-ին։ Ըստ նրանց՝ ▫️Ծառուկյանի նկատմամբ կատարվող գործընթացը քաղաքական ենթատեքստ չունի։ ▫️Յուրացվել են հարյուրավոր միլիոնավոր դոլարներ։ Իրանից օրինական կարգով չի ներմուծվել նույնիսկ 1 ապրանք, իսկ ներմուծման հետ կապված բոլոր փաստաթղթերը կեղծվել են։ ▫️Իրանցի գործարարները ուղարկել են շուրջ 21 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ, սակայն այդ ապրանքները չեն հայտարարագրվել։ ▫️2024թ. սկսած Ծառուկյանն ու նրա գործակիցները սպառնալիքների և ահաբեկումների միջոցով խոչընդոտել են իրանցի գործարարների մուտքը ՀՀ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պատգամավորներին վաղաժամ բոնուսներ է խոստացել։ Պատգամավորները կստանան իրենց տարեկան բոնուսները սեպտեմբերի սկզբին, այսինքն՝ ընտրարշավի կեսին։ ▫️Պետդումայի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 20-ին։ Ведомости