🟨 Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղևորվի ռուսական հացահատիկ տեղափոխող 7 վագոնից բաղկացած բեռնատար գնացք։ ▫️Հացահատիկի ընդհանուր քաշը կազմում է 488 տոննա։
🟨 Իրանը կոչնչացներ Իսրայելը, եթե ես և Նեթանյահուն չլինեինք։ Մենք միասին աշխատեցինք: ▫️Իրանի հետ պատերազմը դադարեցնելու ժամկետի մասին որոշումը փոխադարձ կլինի, Նեթանյահուի դիրքորոշումը հաշվի կառնվի: Դոնալդ Թրամփ
🟨 Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ Մասուդ Փեզեշքիանը Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Նախիջևանի օդային հրետակոծությունը կապ չունի Իրանի հետ և ընդգծել է, որ միջադեպը կհետաքննվի։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Իսրայելական բանակը հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի շտաբ-բնակարանը:
🟨 Խոսեցի Մասուդ Փեզեշքիանի հետ, ընդգծեցի Իրանի կողմից տարածաշրջանի երկրների դեմ ուղղված հարվածները անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։ ▫️Իրանը պետք է նաև երաշխավորի նավարկության ազատությունը՝ վերջ դնելով Հորմուզի նեղուցի փաստացի փակմանը։ ▫️Համաձայնեցինք կապի մեջ մնալ։ Էմանուել Մակրոն
🟨 Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքի նավթային օբյեկտներին, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակեն հարձակվել իրանական էներգետիկ օբյեկտների վրա։ ԻԻՀ հրամանատարություն