🟨 Իրանի ազգային անվտանգության քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Բաքու։ ▫️Ահմադիան Բաքու այցից հետո կժամանի նաև Հայաստան՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Tasnim ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հունվարի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև։ Քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ ▫️Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ջանքերին և միշտ կլինի Ադրբեջանի կողքին։
🟨 ԱԱԾ-ն մեծացրել է իր նկատմամբ վստահությունը։ Ունենք ավելի գործունակ ծառայություն, որն ի վիճակի է ապահովել պետության և հանրության անվտանգությունը: Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հունվարի 9-ից տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները բանկային քարտերով կարող են մոտենալ իրենց վարչական շրջանի մասնաշենք (թաղապետարան), նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։ ▫️Անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։ Նույն գործընթացը հնարավոր է իրականացնել transport.yerevan.am կայքում։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Պուտինը հասկացել էր, որ ոչ ոք տեր չի կանգնի Ուկրաինային։ Գիտեր, որ իր բանակն ավելի մեծ է և կարող է մեզ ոչնչացնել։ ▫️Ըստ այդմ՝ մենք անվտանգության կոնկրետ երաշխիքներ ենք պահանջում ԱՄՆ-ից և Եվրոպայից։ Վոլոդիմիր Զելենսկի
🟨 Հնդկաստանում փառատոնի ժամանակ կատաղած փիղը հարձակվել է տեղի բնակիչների վրա: ▫️Առնվազն 17 մարդ վիրավորվել է, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ