🟨 Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի մարզում մեկ մարդ է զոհվել և երեքը վիրավորվել։ Վնասվել է առնվազն 7 բնակարան։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյով
🟨 «Ժուկովսկի», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայանների աշխատանքում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով։ Ռոսավիացիա
🟧 Ուկրաինան անօդաչու սարքերով հարձակում է գործել Մոսկվայի վրա: ▫️ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող 69 ԱԹՍ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին
🟨 Ակնհայտ է, որ Ուկրաինայի համար շատ դժվար կլինի վերադառնալ 2014թ․ սահմաններին։ ▫️ Մոսկվան և Վաշինգտոնը հակամարտությունը դադարեցնելու համար պետք է կայացնեն բարդ որոշումներ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո
🟨 X սոցիալական ցանցը դարձել է զանգվածային կիբերհարձակման թիրախ։ ▫️Մենք ամեն օր հարձակման ենք ենթարկվում, բայց այս անգամ դա արվել է մեծ ռեսուրսներով: Ներգրավված է կա՛մ մեծ, համակարգված խումբ, կամ մի ամբողջ երկիր։ Իլոն Մասկ
🟨 Կայացել է Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սուբրամանյամ Ջայշանկարի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ ▫️Հանդիպման արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Միսաք Մանուշյանի անունը հավերժացել է հայ և համաշխարհային պատմության մեջ՝ որպես ազատության, արդարության և մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշ։ Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանում՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում, կտեղադրվի նրա կիսանդրին։ ▫️Կիսանդրու ստեղծման համար հայտարարված բաց մրցույթին մասնակցել է 10 քանդակագործ, որոնցից հաղթող է ճանաչվել Սարգիս Բաբայանի աշխատանքը։ Տիգրան Ավինյան
🟨 Վոլոդիմիր Զելենսկին նամակ է ուղարկել Դոնալդ Թրամփին՝ ներողություն է խնդրելով Սպիտակ տանը տեղի ունեցած միջադեպի համար։ Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիտկոֆ
🟩Լևիկ Միքայելյանը դարձել է ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ ▫️Եզրափակիչ գոտեմարտում նա 2։1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալլահվերդիևին։