🟨 Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոչ համապատասխան վայրում առևտրային գործունեություն իրականացնելու համար կազմվել է արձանագրություն, կատարվել է ապրանքի առգրավում։
🟨 Սիրիայի կառավարական ուժերի արդյունավետ միջամտության շնորհիվ իրավիճակը վերահսկելի է, սակայն՝ զգայուն։ ▫️Ո՛չ Իրաքում, ո՛չ Սիրիայում, ո՛չ Լիբանանում, ո՛չ էլ տարածաշրջանի այլ երկրներում մենք մարդկանց չենք բաժանում ըստ ծագման, կրոնի կամ աղանդի։ Ռեջեփ Էրդողան
🟨 Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ ▫️Այսօր նախատեսվում է Ուկրաինայի նախագահի հանդիպումը թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ։
🟨 Մարտի 16-ից սկսած՝ Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի (խավիար և ձկնկիթ) արտահանումը Եվրոպական Միության երկրներ։ ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Այսօր, ավելի քան երբևէ, մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մի փաստաթղթի, որի միջոցով երկու երկրների միջև միջպետական հարաբերություններ կհաստատվեն: Արարատ Միրզոյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մեր ուժերին հաջողվել է չեզոքացնել [Ասադի] ռեժիմի բջիջներն ու մնացորդները, ինչը հանգեցրել է սպառնալիքների կանխմանը և այդ տարածքում անվտանգության ապահովմանը: Սիրիայի ՊՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները ակնհայտորեն լուրջ ջղաձգումներ են առաջացրել երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներում եւ աֆիլացված արբանյակներում։ ▫️Սա ևս մեկ անգամ գալիս է վերահաստատելու, որ Գյումրիի ընտրապայքարը ընդդիմադիրների խմբակը դիտում է որպես միակ և վերջին միջոց, որով կարող են պահել ժողովրդից թալանված և յուրացվածը։ Նազելի Բաղդասարյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Այսօր հանդիպեցի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ՝ քննարկելու համայնքային զարգացման մի շարք հարցեր։ ▫️Խոսեցինք Երևանում իրականացվող ծրագրերից, որոնք ուղղված են քաղաքային միջավայրի բարելավմանը և որակյալ ծառայությունների ապահովմանը։ Փարաքարում նույնպես վերջին տարիներին կարևորվում են ենթակառուցվածքների զարգացումը, դպրոցների ու մարզադպրոցների կառուցումը, ճանապարհների նորոգումն ու բակերի բարեկարգումը։ Տիգրան Ավինյան
🟨 Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 4509 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1061 քաղաքացի) ետ է ստացել 420 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +99 միլիոն դրամ): ▫️Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է: Նիկոլ Փաշինյան