Category: Radar Armenia

  • Բրյուսելում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնի և…

    🟨 Բրյուսելում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։

  • Մեր տարածաշրջանում առկա է առաջնորդության համար գլոբալ պայքար։ Մենք չենք կարող ի…

    🟨 Մեր տարածաշրջանում առկա է առաջնորդության համար գլոբալ պայքար։
    ▫️Մենք չենք կարող իրադարձություններին հետևել տրիբունայից։ Պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։
    Ռեջեփ Էրդողան

  • Ի պատասխան «Հետքում» հրապարակված «Ինչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկե…

    🟨 Ի պատասխան «Հետքում» հրապարակված «Ինչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկերությունները և Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին» վերնագրով հոդվածի՝ հայտնում եմ հետևյալը։
    ▫️Հոդվածում նշված «Սի Էֆ Դաբլյու» ընկերության 51%-ի բաժնեմասի սեփականատերը հանրահայտ ամերիկյան Orbis Operations ընկերությունն է։ Ամերիկյան կողմը ձեռք է բերել իր մասնաբաժինը՝ ներդնելով 5.8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ տեխնոլոգիա։
    ▫️2023թ. վերջի դրությամբ ընկերությունում աշխատում էին 12 բարձրակարգ մասնագետ, ովքեր անցնում էին մասնագիտական պատրաստություն կիբերանվտանգության ոլորտում՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ։
    ▫️Ընկերությունը հաստատել էր համագործակցություն մի շարք բանկերի, նախարարությունների և պետական այլ կառույցների հետ՝ նրանց կիբերանվտանգությունը բարձրացնելու նպատակով։
    ▫️Տեղեկությունն այն մասին, թե ընկերությունը հաշվետվություն չի տրամադրել, չի համապատասխանում իրականությանը։
    ▫️Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ներկայումս ընկերությունում աշխատում է միայն մեկ անձ, ապա այս հարցի պարզաբանումը պետք է տրամադրեն այն պաշտոնյաները, ովքեր ստանձնեցին այդ պատասխանատվությունը՝ փոփոխություններ կատարելով ԱՆԻՖ-ի հիմնադիր կազմում։
    ▫️Ինչ վերաբերում է ընկերության տնօրենի անձնական կապերին, նշեմ, որ նա նախկինում աշխատել է «Ֆլայ Արնա» ընկերությունում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ, որի կառավարումը իրականացվում էր արաբական «Էյր Արաբիա» ավիաընկերության գործընկերների կողմից։
    ▫️Հիշեցնեմ, որ ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը, ներդրել է 1 մլրդ 539 մլն 580 հազար դրամ, ձեռք բերելով ընկերության 49% բաժնեմասը։
    ▫️Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայումս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որպես ԱՆԻՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որևէ կերպ չի խառնվել ԱՆԻՖ-ի և դուստր կազմակերպությունների կադրային քաղաքականությանը կամ նշանակումների գործընթացին։
    Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան

  • Եվրոպայի կայունությունն ու անվտանգությունը կախված է յուրաքանչյուրիս գործողությո…

    🟨 Եվրոպայի կայունությունն ու անվտանգությունը կախված է յուրաքանչյուրիս գործողություններից։
    ▫️Բոլորը պետք է երաշխավորեն, որ Ռուսաստանը՝ այս պատերազմի միակ մեղավորը, գիտակցի այն դադարեցնելու անհրաժեշտությունը։
    Վոլոդոմիր Զելենսկի

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Տ…

    🟨 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։

  • ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է վերագործարկեն հարաբերությունները՝ հակամարտությունն ավ…

    🟨 ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է վերագործարկեն հարաբերությունները՝ հակամարտությունն ավարտելու համար։
    ▫️Մեկուսացումը և ռուսների հետ փոխգործակցության բացակայությունը կենսունակ ռազմավարություն չեն։
    ԱՄՆ նախագահի՝ ՌԴ և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Կիտ Քելոգ

  • Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգաց…

    🟨 Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։
    ▫️Մեզ պետք չէ այն, ինչ ուրիշինն է, բայց մենք չենք հրաժարվի այն ամենից, ինչ մերն է։
    Վլադիմիր Պուտին

  • Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Նա Պուտինին զանգ…

    🟨 Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Նա Պուտինին զանգահարելու փոխարեն նախընտրեց հրապարակային հռետորաբանությունը։
    ▫️Նրա հայտարարությունները սպառնալիք են ՌԴ համար, Մոսկվան երբեք չի սպառնացել Փարիզին։
    Մարիա Զախարովա

  • ԵՄ-ի համար գնալով ավելի դժվար է դառնում որոշումների կայացումը՝ Հունգարիայի կող…

    🟨 ԵՄ-ի համար գնալով ավելի դժվար է դառնում որոշումների կայացումը՝ Հունգարիայի կողմից Ուկրաինային օգնության վերաբերյալ որոշումների ընդունման խոչընդոտների պատճառով։
    ▫️Ահա թե ինչու մենք ունենք մեծամասնության կոալիցիա կազմելու նոր նախաձեռնություն:
    ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլաս
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը։ Ցա…

    🟨 Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը։ Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով ՀՀ-ում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը։
    Եղիշե Կիրակոսյան
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ