🟨 ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է վերագործարկեն հարաբերությունները՝ հակամարտությունն ավարտելու համար։ ▫️Մեկուսացումը և ռուսների հետ փոխգործակցության բացակայությունը կենսունակ ռազմավարություն չեն։ ԱՄՆ նախագահի՝ ՌԴ և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Կիտ Քելոգ
🟨 Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։ ▫️Մեզ պետք չէ այն, ինչ ուրիշինն է, բայց մենք չենք հրաժարվի այն ամենից, ինչ մերն է։ Վլադիմիր Պուտին
🟨 Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Նա Պուտինին զանգահարելու փոխարեն նախընտրեց հրապարակային հռետորաբանությունը։ ▫️Նրա հայտարարությունները սպառնալիք են ՌԴ համար, Մոսկվան երբեք չի սպառնացել Փարիզին։ Մարիա Զախարովա
🟨 ԵՄ-ի համար գնալով ավելի դժվար է դառնում որոշումների կայացումը՝ Հունգարիայի կողմից Ուկրաինային օգնության վերաբերյալ որոշումների ընդունման խոչընդոտների պատճառով։ ▫️Ահա թե ինչու մենք ունենք մեծամասնության կոալիցիա կազմելու նոր նախաձեռնություն: ԵՄ դիվանագիտության ղեկավարԿայա Կալլաս ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը։ Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով ՀՀ-ում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը։ Եղիշե Կիրակոսյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ