🟨 Հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, Մալաթիա-Սեբաստիայում կազմակերպված միջոցառումների արդյունքում՝ ոչ սահմանված և ոչ նախատեսված վայրերում առևտրի իրականացման համար կազմվել են համապատասխան արձանագրություններ՝ կազմակերպելով առգրավման գործընթաց՝ մոտ 8 տոննա տարբեր ապրանքատեսականի։ ▫️Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: Երևանի քաղաքապետարան
🟨 ԱՄՆ-ն Ղեշմ կղզում հարվածել է բնակելի թաղամասին: Tasnim
🟨 ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել Իրանում ԻՀՊԿ տասնյակ օբյեկտների, այդ թվում՝ ռազմական հրամանատարական կենտրոններին, հրթիռային և ԱԹՍ-ների ենթակառուցվածքներին, պաշտպանության դիրքերին: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարություն
🟨 ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել Իրանում ԻՀՊԿտասնյակ օբյեկտների, այդ թվում՝ ռազմական հրամանատարական կենտրոններին, հրթիռային և ԱԹՍ-ների ենթակառուցվածքներին, պաշտպանության դիրքերին: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարություն
🟨 Գիշերը ՌԴ-ն զանգվածային հարվածներ է հասցրել ուկրաինական շրջաններին` Կիևին, Չերկասին, Վիննիցային, Կրվոյ Ռոգին, Խարկովին, Լվովին: ▫️Ըստ Ուկրաինայի Օդուժի` ռուսական ուժերը Տու-95ՄՍ և Տու-160 ռազմավարական ռմբակոծիչներից մի քանի ալիքով թևավոր հրթիռներ են արձակել։
🟨 Մենք պատրաստվում ենք շատ ուժեղ հարված հասցնել Իրանին, որովհետև հիմա մեր հերթն է։ Նրանք գիտեն, որ դա տեղի է ունենալու և մեզ խնդրում են չհարվածել։ Դոնալդ Թրամփ
🟨 Իմ այցն ԱՄՆ շատ հաջող անցավ։ Դուք մշտապես լսում եք ԱՄՆ-ում Իսրայելի նկատմամբ ատելության մասին, սակայն ձեզ չեն պատմում սիրո և երախտագիտության ալիքների մասին։ Բենիամին Նեթանյահու
🟨 Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածում գտնվող շատրվանը երկար տարիների դադարից հետո կրկին վերագործարկվել է: ▫️Շուտով այս հատվածում երեխաների համար կունենանք նաև նոր և ժամանակակից խաղահրապարակ: Տիգրան Ավինյան
🟩 Ջանես Նազարյանը (71 կգ) դարձել է Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր։ ▫️Նա եզրափակչում 4։3 հաշվով հաղթել է ՌԴ-ն ներկայացնող Ասլան Ձուևին։
🟨 Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել հոսպիտալ տեղափոխված զինծառայող Ա. Հ.-ի հետ, լսել մտահոգող խնդիրները։ ▫️Նշված զինծառայողին առնչվող հարցը գտնվում է ՄԻՊ անմիջական ուշադրության ներքո: ՀՀ ՄԻՊ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով: ՀՀ ՊՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ