🟨 Ամերիկյան կողմի հետ որևէ բանակցություններ կամ քննարկումներ չեն եղել: Իհարկե, արդեն մի քանի օր է՝ ամերիկյան կողմը սկսել է տարբեր միջնորդների միջոցով տարբեր ուղերձներ ուղարկել։ Մենք ի պատասխան հայտարարում ենք մեր դիրքորոշումների մասին։ ▫️Սա բանակցություններ չի կոչվում։ Աբբաս Արաղչի
🟨 Ընդունել եմ բազմաթիվ քաղաքացիների՝ լսել բոլորի հարցերն ու առաջարկները։ Ուրախ էի հանդիպել բոլորիդ հետ և անդրադառնալ ձեր բարձրացրած հարցերին։ ▫️Բոլոր նրանք, ովքեր այս անգամ չեն հասցրել մասնակցել ընդունելությանը, կընդգրկվեն առաջիկա հանդիպումներում, որոնց մասին նախապես կտեղեկացնենք: Տիգրան Ավինյան
🟨 ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together խորագրով գագաթնաժողովը, որտեղ ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանը։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
🟨 Կանազ մշակույթի տանը բռնկված հրդեհը ժամը 23։44-ին մարվել է։ ՀՀ ՆԳՆ
🟨 Ժամը 19.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող Կանազ մշակույթի տանը հրդեհ է բռնկվել։ ▫️Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ», մեկնել է ՆԳՆ ՓԾ 6 մարտական հաշվարկ, ՀՓԱԿ հերթապահ խումբ։ ՆԳՆ