🟩 Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. շարժակազմները դուրս են եկել երթուղիներ։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան
🟨 Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: ▫️Նա հեռացվել է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։
🟨 Մեր միակ առաջարկն այն է, որ վարորդները վերադառնան աշխատանքի։ ▫️Տրանսպորտը վաղն աշխատելու է, հաճախականության տեսանկյունից հնարավոր է խնդիրներ լինեն։ Եթե պետք լինի, անձնապես ավտոմեքենաներով կգնանք, մարդկանց էլ կոչ կանենք կանգառներից մյուսներին տեղափոխել։ Տիգրան Ավինյան
🟨 ՀՀ-ում կա D կարգ ունեցող շուրջ 50,000 վարորդ, այդ առումով մեր հնարավորությունները բավականին լայն են։ ▫️ Մեր խնդիրն այն չէ, որ գործող վարորդներին փոխարինենք։ Բայց մենք չենք հանդուրժի նմանատիպ վերաբերմունք, կոմպրոմիս չի լինելու։ Տիգրան Ավինյան
🟨 Խոսք եմ տվել վարորդների աշխատավարձը բարձրացնել, իմ խոսքը պահել եմ։ Դա 2023 թվականին էր։ Որևէ այլ տեսակի խոստում ես չեմ տվել։ ▫️Վերջին քննարկումներն արտաժամյա աշխատանքի վճարումների մասին էին, որը հաստատել եմ՝ անպայման տրամադրելու ենք։ Տիգրան Ավինյան