🟨 Մեր աջակցությունն ենք հայտնում կողմերի ջանքերին՝ ուղղված խաղաղության համաձայնագրի կնքմանը, որը պետք է պատմական իրադարձություն դառնա Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում։ Ղրղզստանի ԱԳՆ
🟨 Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Համաձայնագրի անհապաղ ստորագրումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում համագործակցության և փոխըմբռնման համար։ Հունաստանի ԱԳՆ
🟨 Իտալիան ողջունում է խաղաղ համաձայնագրի բանակցությունների նախագծի ավարտի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնման մասին հայտարարությունը։ ▫️Իտալիայի կառավարությունը կշարունակի աջակցել կարգավորման գործընթացին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։ Իտալիայի ԱԳՆ
🟨 Ուկրաինական կողմի հետ հրադադարի համաձայնություն ունենք, նույնը փորձում ենք հասնել Ռուսաստանի հետ։ Երկուշաբթի մի փոքր ավելին կիմանանք: ▫️Պուտինի հետ քննարկումները լավ են ընթանում, բայց իրավիճակը շատ բարդ է։ Դոնալդ Թրամփ
🟨 Անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը։ ▫️Սա նշանակալի առաջընթաց է հարաբերությունների կարգավորման հարցում և ձեռքբերում՝ տարածաշրջանային անվտանգության համար։ ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Էլիսոն Հարթ