🟨 Եթե պատերազմի առանցքային պահին Օրբանն արգելափակի ՌԴ նկատմամբ ԵՄ պատժամիջոցները, ապա կստացվի, որ Եվրոպայի անվտանգության և ապագայի համար այս մեծ խաղում նա խաղում է ոչ թե մեր, այլ Պուտինի թիմում: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկ
🟨 ԱՄՆ ՄԶԳ աշխատակիցը հայտնել է, որ Ուկրաինայում նախագծերի համար պատասխանատու անձնակազմին հրահանգվել է դադարեցնել բոլոր աշխատանքները: ▫️Սառեցված ծրագրերի թվում են աջակցությունը դպրոցներին և բժշկական օգնությունը։ Reuters ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը: Երևանի քաղաքապետարան
🟨 Իսրայելը պաղեստինցիներին թույլ չի տա վերադառնալ Գազայի հյուսիս, քանի դեռ քաղաքացիական պատանդ Արբել Յեհուդն ազատ չի արձակվել։ Իսրայելի վարչապետի գրասենյակ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ