🟨 Բաքվում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ ▫️Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել իրանական լրատվամիջոցներում հակաադրբեջանական արշավի առնչությամբ։
🟨 Հունվարի 25-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ ▫️Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Ճանապարհային դեպարտամենտ
🟨Ավագանու առաջիկա նիստում քննարկելու ենք՝ ▫️Թոշակառուներին տրվող զեղչը Երևանում հաշվառման հետ կապված չլինելու հարցը։ ▫️Անապահովության նպաստառուների մասով Երևանում հաշվառման հետ կապված պահանջը։ ▫️4 և ավել ծնողների համար երեխաների անչափահաս լինելու պահանջը։ ▫️Օրումեջ աշխատող քաղաքացիների համար տարբերակներ են մշակվում։ ՓոխքաղաքապետՍուրեն Գրիգորյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ