🟨 ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագծին։ ▫️Այն կներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ծաղկաձորում գործող խաղատանը 2024 թ. հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակից Ն.Ծ.-ի( Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի) նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կովկասյան բանակցությունների հարցերով Բլինքենի խորհրդական Լուի Բոնոն նշանակվել է ԱՄՆ Պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար։ ▫️Այսօր նա հանդիպելու է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Օնալի հետ` ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ռեստարտի քաղաքականության շրջանակներում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՀԱՊԿ քարտուղարությունը տեղյակ է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մասին։ Սակայն նախկինի պես դեռ Հայաստանին դաշնակից է համարում և շարունակում է համագործակցել Երևանի հետ աշխատանքային ռեժիմով։ ТАСС ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանի հետ։ ▫️Քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ