🟨 ԱՄՆ առևտրի քարտուղարությունը հայտարարություն է տարածել ողջ աշխարհից ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված 28 ընկերությունների վերաբերյալ, որոնց թվում է նաև Հայաստանում գրանցված 1 ընկերություն: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քննարկել են Երևանի հոգևոր կյանքի պատշաճ կազմակերպման, մայրաքաղաքի խնդիրների և զարգացման ծրագրերի հարցեր։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԱՄՆ-ում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցություններով ավագ խորհրդատու Լուիս Բոնոյին։
🟥Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: ՀՀ ՊՆ
🟨 Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը չի մասնակցի ռեկտորի ընտրություններին։ ▫️Նա չի ստացել ՀՀ և ՌԴ կառավարությունների աջակցությունը: 🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ🇷🇺RUS
🟩Եռաբլուրում այսօր մեկնարկեց շուրջ 12 հա անտառատնկարկի ծրագիրը: Տեղանքը հարստացվեց շուրջ 4500 ծառաթփատեսակով, զուգահեռ կառուցվել է 7000 գծ/մ երկարությամբ և տարատեսակ անձրևացնող համակարգերով ոռոգման ամբողջովին նոր համակարգ: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ