🟨 Հունվարի 12-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։ ▫️Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհային դեպարտամենտ
🟨 Դոնալդ Թրամփը հրապարակել է Քարթերի հուղարկավորության ժամանակ Բարաք Օբամայի հետ զրույցի հումորային, երևակայական տարբերակը. — Ես գիտեի, որ դու կհաղթես։ Տեսա՞ր, [Հարրիսն] անգամ վրաս չի նայում։ Նա սարսափելի է։ (Օբամա) — Այո, ցանկացածը կարող էր նրան հաղթել։ Իսկ Հիլարին դեռ ատում է ինձ։ (Թրամփ)
🟨 Լոս Անջելեսի սիրելի բարեկամներ, այս դժվարին պահին Երևանը ձեր կողքին է։ Ձեր կորուստները և փորձությունները խորապես վշտացրել են մեզ։ Իմացեք, որ կիսում ենք ձեր ցավը։ Դուք մեր սրտերում եք դժվարությունների հաղթահարման այս պահին։ Տիգրան Ավինյան
🟨 Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունն անհնար է առանց Ռուսաստանի հետ երկխոսության։ Առաջիկա ամիսներին կաշխատենք այդ ուղղությամբ։ ▫️ Առաջիկա օրերին կամ շաբաթներին Պուտինի հետ հեռախոսազրույց կկայանա։ Դոնալդ Թրամփի խորհրդական Մայքլ Վալց
🟨 Խորվաթիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. ▫️Զորան Միլանովիչ (գործող նախագահ) ▫️Դրագան Պրիմորաց (գիտության, կրթության և սպորտի նախկին նախարար)
🟨 Հարևան երկրները չպետք է իրենց խաղաղապահներին ուղարկեն Ուկրաինա, իսկ Լեհաստանը դա չի անի, դա պետք է անեն ՆԱՏՕ-ի մյուս անդամները: Լեհաստանի պաշտպանության նախարար