🟨 Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ «թեժ» կետերն աշխարհի քարտեզի վրա ոչ թե նվազում, այլ ավելանում են, 2024-ին մեր ամենամեծ ձեռքբերումը խաղաղության պահպանումն էր։ Սուրեն Պապիկյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Դեկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: ▫️Նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և միջազգային հարցեր։ ՀՀ ԱԳՆ
🟨 Bitcoin-ի արժեքը 2025թ. կարող է հասնել մինչև 400 հազար դոլարի՝ կախված որոշակի գործոններից, ինչպիսիք են ռազմավարական պահուստային ծրագիրը, Federal Reserve-ի տոկոսադրույքային քաղաքականությունը և կորպորատիվ հասանելիությունը: Blockware Solutions
🟩 Շնորհավորում եմ Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2025թ. լինի խաղաղության, համերաշխության և նոր հաջողությունների տարի թե՛ ձեր ընտանիքների, թե՛ մեր քաղաքի համար։ ▫️2024թ. մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի, արձանագրել ենք շուրջ 94% կատարողական։ ▫️Միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը։ Տիգրան Ավինյան
🟨 Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 00:50-ին Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: ▫️Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։ Զգացվել է Ճամբարակում և Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Վահան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։ ՀՀ ՆԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ